26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դերսիմին դեպքի առթիվ հարցազրույց է տվել բրիտանական «The Guardian» հեղինակավոր թերթին:

61-ամյա Դերսիմին, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում, մասնավորապես ասել է. «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին հարվածում, ես կարող էի մեռնել: Սա Ամերիկան է: Այսպիսի բաները անընդունելի են, և դա է ինձ վշտացնում»:

Տուժածը կատարվածի մեջ մեղադրել է Էրդողանի թիկնապահներին՝ նկարագրելով, թե ինչպես է սկսվել միջադեպը. «Մեզ մոտեցան կոստյումով մարդիկ և սկսեցին հայհոյել իմ կնոջը, մորը, տատիկին»:

Դերսիմին պատմել է, որ սկզբում ինքը նկատել է, թե ինչպես են բռնել մի կնոջ կոկորդից ու դեմքին հարվածներ են հասցնում, նա փորձել է մոտենալ, օգնել: Բայց այդ պահին չորս մարդ հարձակվել են հենց Դերսիմիի վրա, վայր գցել ու ոտքով հարվածների տարափ տեղացրել:

«Ես չկարողացա ոտքի կանգնել: Փորձեցի ձեռքերով ծածկել գլուխս: Չգիտեմ, թե որքան տևեցին հարվածները: Հետո, երբ ոտքի կանգնեցի, արյունահոսում էի», – ասել է նա:

61-ամյա ցուցարարը այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարել են նրա քիթը, գլխի տրավմայի հետ կապված  բժշկական օգնություն ցույց տվել: 

Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման առթիվ հայ, քուրդ, եզդի և ասորի համայնքների ներկայացուցիչները մայիսի 16-ին բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները խմբով հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ