26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  արձագանքել է  Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների  հայտարարություններին:

Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո ինչ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին  հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների  դուրս բերման մասին: Մասնավորապես, Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար Ինջիրլիքի փոխարեն այլընտրանքային տարբերակ կարող է լինել Հորդանանը:

«Եթե Գերմանիան ցանկանում է Ինջիրլիքից դուրս գալ, նրանց չենք աղաչի,որ մնա: Երբ նրանք ցանկացան գալ, մենք օգնեցինք, եթե ցանկանան հեռանալ, ուրեմն՝ «բարի ճանապարհ»»,-ըստ «BBC» լրատվամիջոցի թուրքական ծառայության` ասել է  Չավուշօղլուն` թուրքական «NTV» հեռուստալիքի  եթերով։

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ռաքքայի օպերացիային, ինչպես նաև խոսել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ռազմական օգնություն տրամադրելու հարցի  շուրջ:

«Այնտեղ որտեղ կան Սիրիայի քրդական ուժերը`օրինակ Ռաքքայի օպերացիայում, մենք չենք կարող լինել: Մեր նախագահը դա շատ պարզ և հստակ փախանցեց ԱՄՆ-ի նախագահին և պատվիրակությանը փոխանցեց: Նա նաև նշեց, որ մենք պայքարելու ենք Սիրիայի քրդական ուժերի դեմ, համապատասխան միջոցներ ենք կիրառելու և կարող ենք նույնիսկ  հարվածել»,-հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ