26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանն իր մեքենայից հետևել է խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:

Դրանում պարզ երևում  է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակումը, ապա դուրս է գալիս մեքենայից և շարունակում դիտել բախումը: Այնուհետև  նա մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունենում ցույցը:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելովԷրդողանի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել, միջադեպի արդյունքում վիրավորվել է 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Անհանդուրժողականության դրսևորում հանդիսացող այս միջադեպը դատապարտվել է նաև մի շարք այլ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ