24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական Երևանի հայտարարությունը հակասական է և անտրամաբանական: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած պայմանները, որպեսզի սկսվեն ԼՂ հարցով բանակցությունները, գրում է ադրբեջանական АПА-ն։ Նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահը հրաժարվել է բանակցություններ վարել, այն դեպքում երբ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ երկիրը իբր […]

Մտահոգիչ է. ԼՂՀ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել է` 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում […]

Կարող ենք ունենալ Արաքսից Կուր Հայաստան

Որպեսզի բացառենք դիվերսանտների մուտքը մեր երկիր՝ Արցախ, որպեսզի սահմանին ավելորդ ինժեներական աշխատանքներ չկատարենք և վերջապես որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հանգիստ , դուռը բաց քնեն, վաղուց արդեն ժամանակն է, որ մեր և ազերիների միջև բնական սահման գծենք: Իսկ Կուր գետից լավ ու ապահով բնական սահման չկա… Եթե չունենք ծովից ծով Հայաստան, ապա կարող ենք ունենալ […]

Մոտ ապագայում հանդիպելու եմ ՀՀ Առաջին նախագահին. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը artsakhtimes.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ սպասվող հանդիպմանը: «Ես կապ եմ ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում, հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ նա Հայաստան վերադառնալուց լինել հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդուվել է, եւ մոտ […]

Դադարեցրեք անհիմն քննարկումները /վիդեո/

«Արցախի Հանրային Հեռուստատեսությանը» և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխանը: Բակո Սահակյանը խոսել է առկա իրողությունների, հետագա քայլերի մասին, անդրադարձել է այս պահին հանրությանը հետաքրքրող, թերևս, ամենա-առանցքային հարցադրմանը: Ինչպես կարող է վերսկսվել բանակցային գործընթացն ու իրական քաղաքականության տեսանկյունից դիտարկվում է արդյոք տարածքների հանձնման տարբերակը:

Արկակոծում են դիրքերը. թեժ իրավիճակ

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ադրբեջանական զինուժը 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:

Սերժ Սարգսյանը երեք պայման է դնում /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Անդրադառնալով քննարկված հարցերին՝ ՀՀԿ խոսնակը մասնավորապես ասաց. ‹‹Կուսակցության նախագահը ԳՄ նիստի ընթացքում ներկայացրեց վերջին օրերին տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների, հեռախոսազրույցների արդյունքները, ինչպես նաև իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում: Մեր դիրքորոշումը հստակ է: Նախագահն ընդգծեց՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար անհարաժեշտ է երեք քայլ՝ առաջին՝ վստահության հետքննության մեխանիզմների ներդրում, երկրորդ՝ հասցեական հայտարարություններ, […]

94-ի պայմանագիրը` առանցք

«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա: « Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, […]

Դիրքորոշումների դինամիկա ղարաբաղյան հիմնահարցում

Այս տարվա ապրիլին Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացումը սկիզբ դրեց մի շարք գործընթացների ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում: Եթե երկրի ներսում աննախադեպ սոցիալական մոբիլիզացում և քաղաքացիական գիտակցության արթանցում կարելի է նկատել, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարծես թե ևս որոշակի բեկման է ենթարկվել: Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը անցած երկու տարիներին ուղղված էր դեպի ինտեգրացում Եվրասիական Տնտեսական Միության անդամների հետ: […]

Մինչ հայերը օդ էին հանում Թարթառն ու Աղդամը, Մամեդյարովը Ռամազոտի էր լսում /ֆոտո/

Գրիշա Աղաջանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրառում է կատարել եւ հղում արել ադրբեջանակն մի քանի հրապարակումների: Գրառման մեջ մասնավորապես օգտատերը գրել է. «Ադրբեջանական մամուլը տռաս է հանել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Մամեդյարովին խայտառակ են անում հենց ադրբեջանցիները։ Հարցն այն է, որ Էլմար Մամեդյարովը ադրբեջանցի օլիգարխ և «Ադրբեջаնական Ավիաուղիներ» ավիաընկերության սեփականատիրոջ՝ Ջհանգիր Ասկերովի հետ, ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի