06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարդ պետք է մի քիչ Ավո լինի

Աշոտ Ասատրյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է.

Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն:

Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները:

Մի օր էլ երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. «Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին»:

Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեը ասում էին. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ