24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանում պատասխանել է լրագրողների հարցերին ղարաբաղյան թեմայով: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցում է Բաքվում ընթացող «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սահմանների լրիվությանը: Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցը, պիտի լուծվի ՄԱԿ-ի և միջազգային կառույցների ընդունած որոշումների շրջանակներում դիվանագիտական ճանապարհով: Մենք […]

Արցախում չունեցած հացը կիսում են ազատամարտիկների հետ /ֆոտո/

Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղը մեկն է այն համայնքներից, որտեղ բնակիչների մեծամասնությունը վերաբնակեցված հայերն են: Այստեղ ապրում է մի խումբ ժողովուրդ, որ զոր ու գիշեր բարձր է պահում հայ ֆիդայու խոսքն ու պատիվը և անվերապահորեն հավատում այն ճշմարտությանն, որ «սա Հայաստանն է և վերջ»: Ուռեկանի դպրոցը, մեկն է տարածաշրջանում բացված առաջին կրթօջախներից` հիմնադրվել է […]

Չի կարելի թույլ տալ ագրեսիայի նոր բռնկումը Լեռնային Ղարաբաղում․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել, այժմ առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է, գրում է РИА Новости-ն։ «Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն բանի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն […]

Այս պահին Արցախում հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուկյան իր հարթակում։ «Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»,-գրել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները […]

Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի. Րաֆֆի Հովհաննիսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նշել են, որ Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի: Տեսանյութը` Արցախ ՀԸ

Ղարաբաղ․ նորոգված կոնֆլիկտ․ Washington Post-ի անդրադարձը

The Washington Post-ի  լրագրող  Դավիդ Իգնատիուսը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախներին։ Նա նշել է, որ «սառեցված հակամարտությունը» փակուղային վիճակում էր գտնվում 22 տարի եւ պայթեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակում սկսեցին 200 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։ Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ արագ կերպով ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տաիս, որ […]

Ադրբեջանի գործողությունների հետեւանքով երեք հայ զինվոր է վիրավորվել

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հայ երեք զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ […]

Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ.Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին և մեղադրել նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր հարթակում։ «Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում կոռուպցիան։ Իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով լցնող և բռնապետներին գովերգող քաղաքական գործիչներն ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Նման […]

Չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ

Կեսգիշերին հայկական զինուժի կողմից վերջ դրվեց ադրբեջանական ամպագորգոռ տվայտանքներին: Ամբողջ գիշեր ահ ու սարսափի մեջ տեղահանվում էին: Հա, ի դեպ գերժամանակակից սպառազինությունը բնավ էլ ադրբեջանցի զինվորականների համար չէ: Այն կիրառելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լինել ոչ թե ավանակ, այլ գիտակ, և երկրորդ՝ պետք է ունենալ համարձակություն և կամք, իսկ ավանակներից նման բան ակնկալելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի