23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ֆրանկ Էնգելը հյուրընկալվել է ԼՂՀ Ազգային ժողովում

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին և նրան Արցախ այցի ընթացքում ուղեկցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի բոլոր անդամների մասնակցությամբ: Ողջունելով […]

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ»,-ասել է Ուորլիքը։

ՄԻԵԴ-ը գրանցել է ընդդեմ Ադրբեջանի գրանցված գանգատները

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան): Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային […]

Արցախի օպերատիվ շտաբի միջոցով 1 մլրդ դրամի օգնություն է փոխանցվել է հասցեատերերին

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ապրիլի 22-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է […]

Աննպատակ փողեր /վիդեո/

Կառավարության որոշմամբ այս տարի նույնպես 24 մլն դրամ տրամադրվեց՝ 200 գայլի ոչնչացման համար, ինչը դժգոհություն է առաջացրել բնապահպանների մոտ: «Ամեն տարի գումար են դուրս գրում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ գայլերի հարձակումները չեն նվազում։ Այսինքն, այդ գումարները բացարձակ աննպատակ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բնապահպան Սիլվա Ադամյանը` հավելելով, որ իրենք բազմիցս նամակներ […]

Հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված և վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները և ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված և վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են […]

Բակո Սահակյանն ընդունել է ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին […]

ԼՂՀ ճանաչումը մոտ է

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման պահը մոտ է։  Այսօր այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Նա հիշեցրել է, որ ԼՂՀ անկախությունն արդեն ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգը։ «Սակայն այստեղ մի խնդիր կա. օտարերկրացիներն ասում են, որ Հայաստանը ինքը […]

Երեւանը` Թուրքիայի նախագահին

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության: Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք […]

Իզմիրում խոչընդոտել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել: Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի