28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրասնոդարի երկրամասի հայ համայնը ԼՂՀ ՊԲ-ին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենաները /ֆոտո/

Ապրիլի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի  ու Լազարևսկի շրջանների հայ համայնքներիներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատուպաշտոնյաներ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են , որ  վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքներիպատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը ողջունել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Արցախի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի և ցուցաբերած աջակցության համար:

«Այն միասնությունը, որ այս օրերին Արցախի շուրջ ձևավորել է աշխարհասփյուռ հայությունը, մեկ անգամ ևսվկայում է հայի ոգու անպարտելի լինելու մասին:  Այդ իմաստով, Արցախի ժողովրդի անունից խորինշնորհակալություն եմ հայտնում Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի  ու Լազարևսկի շրջանների, ինչպես նաևարտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, հատկապես այս օրերին, Արցախի կողքին են»,-նշել է վարչապետը և հավելել, որ ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի:

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, պատվիրակության անդամ և  նախաձեռնության համահեղինակ Սամվել Զաքարյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին առաջին լուրերը լսելուն պես՝ տեղի հայհամայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգնության ձեռք մեկնել Արցախին: Ս. Զաքարյանի խոսքով՝ բացի նյութական աջակցությունից, տեղի շատ հայերպատրաստ են անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես ներկա գտնվել Արցախում և պաշտպանելհայրենիքը:

18571b81-4cbd-4ed5-9215-e71f5ae2ea44

d94e2719-9a86-4b3b-85b2-f095320f204e

edc58126-1bb5-4a52-9a57-67b42bcffa66

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ