23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտշրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից  հրետակոծության հետևանքովբնակավայրի կրած վնասներին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում,  եղել է այն թաղամասերում, որտեղհրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ: Այնուհետև, շրջանի պատասխանատուների […]

Կրասնոդարի երկրամասի հայ համայնը ԼՂՀ ՊԲ-ին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենաները /ֆոտո/

Ապրիլի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի  ու Լազարևսկի շրջանների հայ համայնքներիներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատուպաշտոնյաներ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են , որ  վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև […]

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է հակառակորդի կողմից Մարտակերտի և Մատաղիսի արկակոծման հետևանքները /ֆոտո/

Անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ստորև ներկայացում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:  

Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի Հանրապետության նախկին, թվով 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «Al Arabia» հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայկական ու քրդական խնդիրներից նաև: Մասնավորապես հայկական թեմայի վերաբերյալ Գյուլը նշել է հետևյալը. «Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական […]

Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ են եղել. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրառել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել: «Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում […]

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը դատապարտել է ադրբեջանական դաժանությունները

  Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը (http://bit.ly/1VPs5cs)՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած […]

Ադրբեջանը փորձում է չեղարկել զինադադարի համաձայնագիրը. ՀՀ ԱԳՆ

երեկ  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի […]

Հայաստանը կպատերազմի՞, թե՞ պատրաստ է տարածք զիջել. Ժողովուրդ

«Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի […]

ԼՂ-ում տիրող իրավիճակը փխրուն է․ Կրեմլ

Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրադրությունը փխրուն են համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta.ru-ն։ Պատասխանելով ԼՂ իրավիճակի մասին Մոսկվայի գնահատականի վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է․ «Շատ փխրուն է»։

Ստեփանակերտը ծաղկում է

Ստեփանակարտի փողոցներում և պուրակներում ակտիվորեն սկսվել են բարեկարգման, ծաղկեպատման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքներ: Այս մաիսն տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի փոխանցմամբ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և սիզամարգերում սկսված է հողի փխրեցման և սածիլների տեղադրման գործընթացը: «Այսօրվանից Եռատոնի նախատոնական աշխատանքներ են սկսվել քաղաքի տարբեր հատվածներում: Էլեկտրական սյուների վրա տեղեդրվելու են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի