24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանցիները խոսում են նյութական կորուստների մասին /ֆոտո/

Ֆեսյբուկյան օգտատեր Գրիշա Աղաջանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Հրետանի ունենք աշխարհը չունի. Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկ նոր լուսանկարներ է ներկայացնում ադրբեջանական Չեմենլի, Զանգիշալի և Ղարադաղլի գյուղերում տեղի ունեցածի մասին՝ որի ճարտարապետն են ԼՂՀ զինված ուժերն ու մեր տղերքը։ Ի հայտ են գալիս նորանոր ավերածություններ։ Որոշ լրատվամիջոցներ էլ գրում են, որ մի շարք գյուղերում էլեկտրականություն ջրամատակարարում չկա։ […]

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը 1.5 օրում ոչնչացրել 100 հատուկջոկատայինի /վիդեո/

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի: Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել: Լրագրողի զրուցակիցն է ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևը: Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը կորցրել է մոտ 100 զինվոր և 500-ն ստացել է […]

Չավուշօղլուն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Ադրբեջանը ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքկրթությունների կենտրոն է եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել […]

Ադրբեջանի զինուժը չի խուսափել բնակավայրերի մոտ ռազմական օբյեկտներ տեղակայելուց. ԼՂՀ ՊԲ /ֆոտո/ /վիդեո/

ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: «Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»,-ասված է հաղորդագրությունում:  

Ծեծկռտուք թուրքական մեջլիսում․ կան վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգմավորների միջեւ: ԺԴԿ կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ Թուրքիայի քրդական շրջաններում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների, հայտնում է թուրքական DemokratHaber-ը։ […]

ԼՂՀ կառավարությունը ողջունել է Հադրութի շրջանում բնակավայրի վերականգնման՝ Աթայանցի ծրագիրը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերինԱրցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցմանծրագրի ընթացքը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես […]

Անցնող շաբաթ Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. ապրիլի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրեցին «ՍՊԾ» գործակալությունից եւ հավելելեցին, որ ըարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Թուրքիայում: Ապրիլի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժը տեղի է ունեցել Վան քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, […]

Կին-մահապարտը պայթեցրել է իրեն Թուրքիայում /ֆոտո/

Թուրքիայի Բուրսա քաղաքի կենտրոնական մասում գտնվող մզկիթներից մեկի հարևանությամբ ուժգին պայթյուն է որոտացել: Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է 25-ամյա կին մահապարտ ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 13 հոգի, հաղորդվում է նաեւ մեկ զոհի մասին: Պայթյունը մեծ իրարանցում է առաջացրել տվյալ թաղամասում, ինչի հետևանքով քաղաքացիները շտապել են լքել հասարարական վայրերը: Նշվում է, որ այս պահին […]

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Մատաղիսի հրետակոծման տեսանյութը /վիդեո/

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էին ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: […]

Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը. ԼՂՀ վարչապետի խոսնակ

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ, թշնամու հրետակոծության հետևանքով Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը: Մատաղիսում անմիջական վնասներ չկան: Ա. Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ): Բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին: Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի