14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական Երևանի հայտարարությունը հակասական է և անտրամաբանական: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած պայմանները, որպեսզի սկսվեն ԼՂ հարցով բանակցությունները, գրում է ադրբեջանական АПА-ն։

Նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահը հրաժարվել է բանակցություններ վարել, այն դեպքում երբ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ երկիրը իբր պատրաստ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:

«Այդ երկու հայտարարությունները հակասում են իրար: Այդ հայտարարությունների մեջ տրամաբանություն գտնելը դժվար է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները հակասական տեսակետներ ունեն։ Իրականում այս ամենը ցույց է տալիս, որ Երեւանը խուճապի մեջ է»,- ասել է Գաջիևը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ