24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի վարչապետի մայրն ու կինը հայ են. Բաքվում որս են սկսել

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար: Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ […]

500 դոլար եւ երախտագիտություն` զոհաբերության համար

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին: Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն […]

Հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հակառակորդի կողմից խախտվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը զինծառայող է զոհվել

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ուտարբեր տիպի նռնականետերից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը: Հակառակորդի կողմից կրակի դադարեցմանպայմանավորվածության խախտման արդյունքումարևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացուվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.): ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է […]

Ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն 25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված […]

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին պետական ինչ աջակցություն է տրամադրվում

Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին: Այս մասին իր անձնական բլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ […]

Միջուկային զենք ունենալու թեման Ադրբեջանում տարածում են մեկ նպատակով

«Հայաստանի՝ իբրև միջուկային զենք ունենալու թեման ադրբեջանում տարածում են մեկ նպատակով, որպեսզի ժողովրդին «բացատրեն ու հիմնավորեն», թե ինչու միլիարդեներ կերած ու միայն զորահանդեսների ժամանակ հզոր իրենց բանակը չի կարողանում խնդիր լուծել։ Իբրև թե Հայաստանի ունեցած զենքն է իրենց հետ պահողը։ Դե հոմ չեն խոստովանի, որ մեր զինվորներն ու սպաներն են Հայաստանի ատոմային զենքը»: Զոհրապ Եգանյանի գրառումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի