24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ժամկետային զինծառայողներին շնորհվել են սպայական կոչումներ

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդինախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու ևվերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձրմարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկելբազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել ենհաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավորհրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկելմարտական գործողությունների ընթացքը: Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, […]

Գարո Փայլանը պատմել է, թե ինչու են հարձակվել իր վրա

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը: Թուրքական «İMC TV»-ի համաձայն՝ Փայլանը նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել և պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: Հայ պատգամավորն ասել է, որ […]

Արցախը՝ ավստրիացի ֆոտոլրագրողի կադրերում /ֆոտո/

Ավստրիական Wieneer Zeitung պարբերականի ֆոտոլրագրող Շիոբան Գեթսը ապրիլյան դեպքերից հետո եղել է Արցախում, հարցազրույց վարել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ, ինչպես նաեւ առաջնագծում եւ զրուցել հայ դիրքապահների հետ։ Ֆոտոլրագրողն իր  տպավորությունները ընթերցողին է փոխանցել միայն լուսանկարների միջոցով, ինչն էլ ներկայացնում ենք ստորեւ ձեր ուշադրությանը։ Ուղղաթիռով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ թռչելիս Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեծ բարձրություն չենք հավաքում […]

ԼՂՀ-ը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ Նախագահի շուրթերից. Վլադիմիր Հակոբյան

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին: «Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են […]

Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ-ի՝ միջազգային արձագանք ստացած զեկույցը

Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: Զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և […]

Բացառիկ մանրամասներ Սոչիում վթարված ինքնաթիռի կործանումից

«Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սև ծովում: Սոչիի մերձակայքում ինքնաթիռի վթարի հիմնական վարկածն անբարենպաստ եղանակային պայմաններն էին: ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, ով ժամանակին ներգրաված էր եղել վթարի պատճառները պարզող հանձնաժողովի կազմում մի շարք դիտարկումներէ ներկայացրել: «Ինձ հասցրեցին  ինքնաթիռի սև արկղերը: Այն մարդը, ով դրանք հասցրեց ինձ, անունը բացահայտել […]

Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ: Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս […]

Արցախն անկախ պետություն է, և պետք է հասնել նրա միջազգային ճանաչման

Գրիշա Աղաջանյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «ԼՂՀ անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե հստակ պատկերացում կա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանը։ Պարզ ասած, տվյալ քայլի քննարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կարգավորման ճանապարհը սկզբից մինչեւ վերջ նախանշված է։ Այժմ գոյություն չունի նման պատկերացում և […]

Թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ. Արմեն Պողոսյան

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հանդիպման ժամանակ իր խոսքն սկսել է«Ոչ թուրքական ապրանքներին» կոչով, այնուհետեւ մեկնաբանել Հայաստան թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը.  «Մենք դեռևս 2001-ին ասել ենք, որ պետք է վերջ դրվեն թուրքական ապրանքերի մուտքը Հայաստան։ Ես մերժում եմ բոլոր այն խոսակցությունները, թե ինչքանով կվնասենք Թուրքիային, կամ Հայաստանին։ Եթե մենք ապրիլի 24-ին […]

Թուրքական ապրանքների արգելման հարցում պետք է գնահատել տնտեսական ռիսկերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ու  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը խոսել են թուրքական ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքի կոչի մասին: Բանախոսները առաջին հերթին  առարջարկել են հաշվարկել դրա տնտեսական հետևանքներն ու  քայլի արդյունավետությանը` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Տնտեսագետ Խուրշուդյանը նկատել է, որ  այդ քայլըիր հերթին կբերի երկրի ներսում սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի