24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՆ-ը քննարկել է Արցախի բժշկական հաստատություններին բժշկական նոր պարագաներով համալրումը

Արցախին անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաներով և սարքավորումներով աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության տնօրեն Քիմ Հարցների և նույն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

«Մենք անցյալում ունեցել ենք Հայաստանի հետ աշխատելու փորձ: Մասնավորապես 1993-1997 թվականներին աջակցության աշխատանքներ ենք իրականացրել Արցախում, իսկ 1997-2004-ին Սյունիքում` տրամադրելով սնունդ և հագուստ, այլ օգնություն պատերազմական գործողություններից տուժածներին»,- ասաց կազմակերպության տնօրենը` ընդգծելով, որ այս անգամ ուշադրության կենտրոնում են բժշկական օգնության հարցերը:
Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության ներկայացուցիչների` Արցախին աջակցելու պատրաստակամությունը: Ձեռք բերվեց առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքները համակարգելու պայմանավորվածություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ