24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայ- թուրքական կարտոֆիլի նմանությունից մինչեւ պոմիդոր /վիդիո/

Մինչ հայ կարտոֆիլագործները սպասում են այս տարվա իրենց բերքին որպեսզի դուրս բերեն շուկա, վերջիններս անհանգստացած են, որ հարեւան Թուրքիայից հայկական շուկա է ներմուծվել  վաղահաս կարտոֆիլ, որն ի դեպ չի տարբերվում հայկականից: Այս մասին այսօր տեղեկացրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում տեղեկություններով՝ թուրքական կարտոֆիլը աճեցվում է Կարսում եւ դա է պատճառն, որ նույն կլիմայական գոտում […]

Պուտինի հուզիչ նամակն Ալիեւին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիեւին, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնանական կայքում։ «Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, իմ սիրտանց շնորհավորանքներն ընդունեք՝ Հանրապետության օրվա առթիվ։ Հայտնի են Ադրբեջանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական եւ այլ ոլորտներում։ Ձեր երկիրն իրավամբ բարձր վարկանիշ ունի աշխարհում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, հիմնված հնուց եկած ընկերության վրա, բարձր […]

Արցախի վարչապետը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն […]

Ադրբեջանը օդանավակայանից արտաքսում է 8 տարեկան երեխային՝ հայկական ազգանունի պատճառով

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Ստատուս-քվոն պետք է փոխվի». Ալիեւի ուղերձը

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորում ունենա։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Հանրապետության օրվա ազգային տոնախմբության ժամանակ, գրում է РИА Новости-ն։ «Մենք արդեն 20 տարուց ավելի է՝ սպասում ենք։ Միջնորդներն ասում են՝ սպասեք, խաղաղ կարգավորում գտեք։ Մենք էլ ենք դա ուզում, ո՞վ պատերազմ կցանկանա»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ, Ալիեւը նշել […]

Մի թաղեք խնդիրները

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս հայկական կողմի համապատասխան պաշտոնյաները միշտ նշում են, որ հայ-վրացական հարաբերություններում չկա խնդիր, որ լուծելի չլինի: Թվարկում եմ խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն. 1.Հայատառ գրականության մուտքի արգելքը Վրաստան: Ինտերնետի դարում նման արգելքն անհասկանալի է և, թերևս, ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի: 2. Հայոց պատմության դասավանդման հարցը Վրաստանի հայկական դպրոցներում: Այս հարցը […]

Ղարաբաղի հարցը Բաքուն ու Երեւանը պետք է լուծեն․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարեւոր են թե Ադրբեջանը, թե Հայաստանը, սակայն Ղարաբաղի հարցը պետք է «լուծեն անձամբ Ադրբեջանն ու Հայաստանը, Մոսկվան կարող է միայն միջնորդ լինել»,- գրում է РИА Новости-ն։   «Մենք այս պետությունները չենք հակադրում իրար։ Չեն ընկերություն անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանին հակառակ եւ ընդհակառակը։ Երբ ասում են, թե իբր […]

Ալիեւը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ «Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում […]

Կթունավորեն. Հայոց աշխարհ

Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը բազմիցս փորել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: «Երբ նրանք խոսում են Քարվաճառում  Հայկական ԱԷԿ-ի թափոնների մասին մենք հասկանում ենք, որ դա կարող է հիմք դառնալ, որ եթե Աստված մի արասցե, նրանք ինչ-որ կերպ կարողանան ազդեցւյուն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն` ամբողջ Հայաստանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի