24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հակառակորդն այս գիշեր կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ: Հակառակորդը կրակի […]

Թալիշում եւ Մատաղիսում «Վերջին զանգ» չի հնչի

Այսօր Արցախում 1375 12-րդցիներ հրաժեշտ կտան դպրոցին: Կրթության եւ գիտության նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ Վերջին զանգը կնշվի սովորականի պես. միայն թե միջոցառումները, ինչպես քառօրյա պատերազմից հետո մյուս բոլոր տոնական օրերին, կլինի զուսպ: ԿԳՆ-ն զսպվածության կոչ է արել Ստեփանակերտի դպրոցներին է վերաբերում, մնացածներում խնջույք չի էլ լինի: Մատաղիսի և Թալիշի դպրոցներում չի լինի «Վերջին զանգի» […]

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Վրաստանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կալանաձեն հայտարարել է, որ 2017 թ ամռան ամիսներին  տեղի է ունենալու  համատեղ զորավարժություն` Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զորքերի մասնակցությամբ: Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով Կալանաձեի նշյալ հայտարարությանը, հաղորդում է, որ նախատեսվում է զորավարժությունն անցկացնել Վրաստանի տարածքում: Տեղեկացրել է, որ  լայնամասշտաբ զորավարժությունն միտված է հակաահաբեկչական համատեղ պայքարին, ինչպես […]

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք». Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին

Հարգելի Վահրամ Բաղդասարյան. Հայրենիքը չի լինում «ամայի տարածք», որովհետեւ այն քոնն է եւ հետ է բերվել արյան գնով: Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ չմտնել մի «դաշտ», որը Ձերը չէ եւ որին, ցավոք, Դուք չեք տիրապետում եւ չեք էլ փորձել: Ձեր խոսքերը, որպես իշխող ֆրակցիայի ղեկավարի՝ անընդունելի են նույնիսկ Ձեր խմբակցության մեծամասնության համար, պարզապես ելնելով կուսակցական […]

Հայկական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել […]

Տարածքը կհամարվեն հանձնված, եթե լինի գրավոր համաձայնություն. Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր իր հարթակում գրել է. «2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում և, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ «խոսել» բառի փոխարեն կարելի է օգտագործել նաև «շահարկել»  տերմինը): Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի […]

Տարածաշրջանում վերջին 7 օրերին գրանցվել է 5 երկրաշարժ

Ս.թ. մայիսի 19-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մայիսի 20-ին 3 բալուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օլտու քաղաքից 43 կմ դեպի հյուսիս- արևելք: Հաջորդ օրը Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ […]

Չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահե Արգամի Եղոյանը: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է․ թուրք հոդվածագիր

Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և  դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը: Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) […]

Արցախի համար ռազմական սարքավորումներ են ձեռք բերվել

Բելլա Լալայանը  հաշվետվությամբ է հանդես եկել, որում մանրամասնորեն ներկայացրել է քառօրյա պատերազմից հետո հավաքագրված գումարներով ինչ ռազմական սարքավորումներ են գնվել. «Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի