09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանն արգելված զենք է օգտագործել․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՄԱԿ-ի հումանիտար ֆորումին, որի ժամանակ Հայաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Հայկական կողմի ռմբակոծության հետևանքով մարդիկ են սպանվել, ավելի քան 500 տուն է քանդվել։ Հայաստանն արգելված զինատեսակներ և ֆոսֆորե ռումբեր է կիրառել»,- հայտարարել է Ալիեւը։ Նա նշել է, որ […]

Արցախի բանակի թիկունքային ապահովվածությունն ուշադրության կենտրոնում է

Արցախի  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից եւ նշում, որ վարչապետը կարևորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն […]

«Ազատամարտիկը պետք ա թիթիզ բաներից հեռու մնա» /վիդեո/

«Ազատամարտիկը չպետք է խոսի, այլ պետք է կռվի ու թիթիզ բաներից հեռու մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծում կանգնած ազատամարտիկը: Նշենք, որ  Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի կամավորականների ջոկատի անդամների հետ զրուցել ենք, որբ դեռ սահմանային իրավիճակը լարված էր: Ազատամարտիկը ինքն էլ չզգաց, թե ինչպես կայացավ մեր զրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունը. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին: «Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի […]

Միայն բարի լուրերով.Արցախում տոնում են

ԼՂՀ Մարտակերտ վարչական շրջանի «Ջրաբերդ» թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքում գրառել է. «Մայիսի 23-ին Արցախում նշվում է` որպես լրագրողի օր: Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագրակազմի եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին եւ մաղթում նորանոր նվաճումներ` այս դժվարին եւ պատասխանատու աշխատանքում: Եվ տա Աստված, որ միշտ բարի լուրերով ներկայանանք ընթերցողին, այո , […]

Արթուր Աղաբեկյանը հեռանում է

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ցանկություն է հայտնել թողնել մեծ քաղաքականությունը: Այս մասին նա գրել է իր Ֆեյբուքյան հարթակում. «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ.-ի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»:

Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել

Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահի պաշտոնից հեռանալու և այդ պաշտոնը Բինալի Յըլդըրըմի կողմից ստանձնելուց հետո փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության բարձրագույն ղեկավարության կազմում: Ըստ թուրքական «Aktifhaber.com» լրատվական կայքի` նախօրեին Թուրքիայի նորընտիր վարչապետ Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վերաձևավորվել է կուսակցության` 50 […]

Դեդեքիշիևը ղեկավարում էր ադրբեջանի զինված ուժերում լավագույնը ճանաչված հետախույզ-դիպուկահարների դասակը

Ալեն Ղուլյանը Ֆեյսբուկյան հարթակում գրում է. «Օրեցօր հաստատվում է , որ ապրիլ ամսին, ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ կողմից ոչնչացվել են ոչ միայն ադրբեջանի զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ, այլ նաև այդ ստորաբաժանումների լավագույն հրամանատարներ…. հրահանգիչներ։ Ավագ լեյտենանտ Ջավիդ Գյուլբալա օղլու Դեդեքիշիևի ( Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) ոչնչացման մասին հրապարակել եմ նախկինում ։ Սոցցանցերի մոնիտորինգից պարզվում է, […]

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ զեկույց կքննարկվի

ԵԽԽՎ-ում այսօր քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի հարցով, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շենակը կներկայացնի ապրիլի 5-9-ը այդ երկիր կատարած այցի արդյունքները և դրա հիման վրա կազմված զեկույցը: Շենակը Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին:

Իրադրությունը հանգիստ է

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված