22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել

Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահի պաշտոնից հեռանալու և այդ պաշտոնը Բինալի Յըլդըրըմի կողմից ստանձնելուց հետո փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության բարձրագույն ղեկավարության կազմում: Ըստ թուրքական «Aktifhaber.com» լրատվական կայքի` նախօրեին Թուրքիայի նորընտիր վարչապետ Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վերաձևավորվել է կուսակցության` 50 […]

Դեդեքիշիևը ղեկավարում էր ադրբեջանի զինված ուժերում լավագույնը ճանաչված հետախույզ-դիպուկահարների դասակը

Ալեն Ղուլյանը Ֆեյսբուկյան հարթակում գրում է. «Օրեցօր հաստատվում է , որ ապրիլ ամսին, ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ կողմից ոչնչացվել են ոչ միայն ադրբեջանի զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ, այլ նաև այդ ստորաբաժանումների լավագույն հրամանատարներ…. հրահանգիչներ։ Ավագ լեյտենանտ Ջավիդ Գյուլբալա օղլու Դեդեքիշիևի ( Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) ոչնչացման մասին հրապարակել եմ նախկինում ։ Սոցցանցերի մոնիտորինգից պարզվում է, […]

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ զեկույց կքննարկվի

ԵԽԽՎ-ում այսօր քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի հարցով, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շենակը կներկայացնի ապրիլի 5-9-ը այդ երկիր կատարած այցի արդյունքները և դրա հիման վրա կազմված զեկույցը: Շենակը Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին:

Իրադրությունը հանգիստ է

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԼՂՀ խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, քննարկվել են ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների ուսումնասիրությունների ընթացքի ու տարբեր մասնագիտական խմբերի […]

ԵԿՄ-ն և գեներալ Մանվել Գրիգորյանը սուրբ գործ են անում. ԼՂՀ նախագահ/վիդեո/

«Ապրիլի 2-ին բազմաթիվ հեռախոսազրույցներ  եմ ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: 24 ժամ հետո կենտրոնական պաշտպանական շրջանի շարահրապարակում գեներալ Մանվել Գրիգորյանը 2 000 կամավորականների հետ արդեն շարված էին և հենց այդ շարահրապարակից սկսեցին իրենց մարտական աշխատանքները»,-ԵԿՄ-ի և Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անվանը կապվող վերջին իրադարձություններին է անդրադարձել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո […]

Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօրմայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին: Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգեւորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար […]

Ընդամենը 8 կմ տարածքի համար`500-800 կորուստ և մոտ 2000 վիրավոր

Աղասի Կարապետյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ադրբեջանի զինված ուժերը՝ միայն ապրիլի 1-4-ը ընկած ժամանակահատվածում , կորցնելով 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ վերցրեցին 8 կմ տարածք և սկսեցին տարբեր ամբոիններից հրադադար խնդրել: Անգամ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի մակարդակով Իլհամ Ալիևը […]

Կարսում կանցկացվի հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս

Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքում գտնվող Կովկասի համալսարանում  մայիսի 23-ին նախատեսվում է անցկացնել «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններում» թեմայով համաժողով: Թուրքական «gazetekars» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշյալ թեմայով համաժողովը նախագահելու է Կովկասի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Սելչուկ Ուրալը: Կոնֆերանսին ելությներով հանդես պիտի գան պրոֆեսորներ Մուստաֆա Օզթուրքը, Էրդալ Աչըքսեսը, Նուրի Յավուզը, Օսման Քյոսեն: Աղբյուր`    Ermenihaber.am

ՀՀ-ում եւ Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում: Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարեւոր է եւ պահանջված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի