Բակո Սահակյանը Մանվել Գրիգորյանի հետ այցելել է սահմանագիծ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հաղորդագրության համաձայն Արցախի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ […]





































