08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղում Արցախի հերոսի նկատմամբ այդ պետական աշխատողի աշխատելաոճը չեմ հասկանում. գեներալի օգնական /վիդեո/

Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Արցախում գեներալ Մանվել Գրիգորյանի և ճանապարհը փակած անձանց միջև միջադեպը: Մանուկյանի խոսքով՝ զինվորականներ չեն եղել, այլ քաղաքացիական հագուստով անձինք: Մանուկյանը կասկածի տակ է դնում  անգամ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը: «Ես ուզում եմ քննադատել իր աշխատելաոճը, […]

Արցախի կառավարությունն ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր և հանել առաջնագիծ

էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Սահմանի ողջ երկայնքով դիրքերի ամրացման աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Ամենուր կարելի է տեսնել աշխատող տեխնիկա։ Ղարաբաղի կառավարությունը Ղարաբաղում եղած ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր եւ հանել առաջնագիծ։ Հաճախ վտանգել են իրենց կյանքը աշխատողները, բազմաթիվ անգամ հակառակորդը կրակել է նրանց ուղղությամբ։ Այստեղ ասում են՝ քսան տարում այնքան գործ չի արվել, […]

Մամեդյարովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին, անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպմանը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է РИА Новости-ն։ «Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։  Այդ […]

Սկաուտ Թուֆանկջյանը հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում /ֆոտո/

Թումոյի և HALO TRUST ՀԿ-ի համագործակցության շնորհիվ հանրահայտ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչության հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում: Այս մասին հաղորդում են Թումո հաղորդակցման թիմից և ներկայացնում լուսանկարներ դասընթացից: Սկաուտ Թուֆանկջյան ամերիկահայ ֆոտոլրագրող է։ 2006-2008 թթ եղել է այն միակ լրագրողը, ով հետևել է սենատոր Բարաք Օբամային քարոզարշավի սկզբից մինչ այն օրը, երբ հայտարարվեցին քվեարկության […]

Գեներալ Մանվելի դեմ կազմակերպված հանցախումբ է գործում /վիդեո/

«Գործում է կազմակերպված հանցախումբ, որի գործը գեներալ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելն է: Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը»,-այսօր “Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը: «Ապրիլի 2-ին մոբիլիզացվեց երկրապահը, փառք զինվորին, բայց չէ՞ որ երկրապահը հասավ: Մանվել Գրիգորյանի շնորհիվ հիմա առաջնագծում չկա մի վաշտ, որտեղ մարդու պակաս կա»,- հավելեց Վարդանյանը: […]

Կարևոր է, որ բռնության մակարդակը նվազի

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» հետ կապված։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որԱՄՆ-ը մշտապես հետաքրքրված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ: «Մենք չենք խոսում  միջնորդության մասին: Բայց մեզ համար կարևոր է տեսնել, որ բռնության մակարդակը նվազում է և որ կողմերն աշխատում են […]

Մեր խաչը մեզ դուխ տվեց. առաջնագծի հերոսները /վիդեո/

Առաջնագծի դիրքերից մեկի հրամանատար Ֆահրադ Հակոբյանը նկատում է, որ  վատ զինվոր հասկացողություն չկա: Իր հրամանատարության տակ գտնվող զինվորներին համարում է իր եղբայրները և ընդգծում, որ միայն այդ հարազատության շնորհիվ է կայանում իսկական բանակը ու հենց այդ միասնությամբ են ինքն ու իր զինվորները կռվել ապրիլի 2-ին: «Դիրքերում կարգուկանոնը կախված է հրամանատարից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ […]

Փոխզիջում միշտ էլ հնարավոր է․ Լավրով

Նախօրեին ուշ երեկոյան Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ  կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով, գրում է РИА Новости-ն։ «Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների […]

Բաքվում անհանգիստ են. Ժողովուրդ

Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի տարածքից Վրաստանով և Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները […]

Վիեննայի հանդիպման գլխավոր արդյունքը /վիդեո/

Հայ եւ ադրբեջանցի բանակցողները տրամադրված են փոխզիջումներ գտնելու հարցում: Վիեննայում կայացած հանդիպմանը հաջորդիվ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.  «Մենք կնպաստենք դրան»,-ըստ Տաս-ի` ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը : Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որ «հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի