22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Ցավը տանեմ Մանվելի … ». Հադրութում գեներալի հետեւից արտասվում են /վիդեո/

«Եթե չլիներ Մանվել Գրիգորյանը Հադրութը կվերցնեին թուրքերը: Ֆիզուլիով մտնում էին Հադրութ: Մանվել Գրիգորյանն ա սաղիս երեխեքին պահել ու պաշտպանել: Այն, ինչը արել է Մանվել Գրիգորյանը դա պատմություն է … » :  Հադրութում նախօրեին հրաժեշտ են տվել գեներալ Մանվել Գրիգորյանին եւ երկրապահներին: Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները արդեն վերադառնում են առաջնագծից և սահմանը պաշտպանում են Հայոց բանակի զինծառայողները: […]

Ի՞նչ անակնկալ կմատուցի Երեւանը. Ժամանակ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում: Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն […]

Գոնե մեկին սատկացնեի /վիդեո/

«Ամեն բան չէ, որ պատմածին պետք է հավատաս: Պետք է գնաս ու քո աչքերով տեսնես: Իմ սահմանագիծ գնալու համար երբեք չեմ փոշմանում: Ես միշտ պատրաստ եմ գնալ ու լինել իմ զինվորի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշուղ Ռազմար Սասունցին: Աշուղը եղել է առաջնագծում ու զրուցել զինվորների հետ: Նա մտադիր է նոր երգեր գրել ու նվիրել […]

Ալիևը՝ Բագրատյանի «հետքերով»

Ռոբերտ Մելքոնյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Իլհամ Ալիևը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է. «Տվյալներ կան, որ Հայաստանն անօրինական օգտագործում է ռադիոակտիվ մնացորդները»: Տվյալներն էլ երևի Հրանտ Բագրատյանի հայտարարություն է ԱԺ-ում. «По секрету всему свету»… Ինչպես միշտ քննադատելով Հայաստանին 20 տարի անընդհատ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ռեզալյուցիան ընդամենը ամենաշատը մեկ օր […]

Հայաստանն արգելված զենք է օգտագործել․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՄԱԿ-ի հումանիտար ֆորումին, որի ժամանակ Հայաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Հայկական կողմի ռմբակոծության հետևանքով մարդիկ են սպանվել, ավելի քան 500 տուն է քանդվել։ Հայաստանն արգելված զինատեսակներ և ֆոսֆորե ռումբեր է կիրառել»,- հայտարարել է Ալիեւը։ Նա նշել է, որ […]

Արցախի բանակի թիկունքային ապահովվածությունն ուշադրության կենտրոնում է

Արցախի  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից եւ նշում, որ վարչապետը կարևորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն […]

«Ազատամարտիկը պետք ա թիթիզ բաներից հեռու մնա» /վիդեո/

«Ազատամարտիկը չպետք է խոսի, այլ պետք է կռվի ու թիթիզ բաներից հեռու մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծում կանգնած ազատամարտիկը: Նշենք, որ  Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի կամավորականների ջոկատի անդամների հետ զրուցել ենք, որբ դեռ սահմանային իրավիճակը լարված էր: Ազատամարտիկը ինքն էլ չզգաց, թե ինչպես կայացավ մեր զրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունը. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին: «Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի […]

Միայն բարի լուրերով.Արցախում տոնում են

ԼՂՀ Մարտակերտ վարչական շրջանի «Ջրաբերդ» թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքում գրառել է. «Մայիսի 23-ին Արցախում նշվում է` որպես լրագրողի օր: Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագրակազմի եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին եւ մաղթում նորանոր նվաճումներ` այս դժվարին եւ պատասխանատու աշխատանքում: Եվ տա Աստված, որ միշտ բարի լուրերով ներկայանանք ընթերցողին, այո , […]

Արթուր Աղաբեկյանը հեռանում է

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ցանկություն է հայտնել թողնել մեծ քաղաքականությունը: Այս մասին նա գրել է իր Ֆեյբուքյան հարթակում. «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ.-ի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի