09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները, քննարկվել են հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:  

Կրկին անկանոն կրակոցներ են արձանագրվել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:

«Եկեք միասին ազգը պահենք».19 ամյա Համլետը խեղդվում է /վիդեո/

19 ամյա ժամկետային զինծառայող Համլետ Հովհաննիսյանը մասնակից է եղել ապրիլյան քառօրյա պատերազմին: Նա վստահեցնում է, որ հայրենիքը ամեն բանից թանկ է և խորհուրդ է տալիս ծառայությունից խուսափողներին զգոն լինել.«Հայրենիքը ամենակարևորն է, եկեք միասին ազգը պահենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագիծ պահող զինվորը: Համլետը նշեց, թե ամաչում է զինծառայությունից խուսափող տղաների փոխարեն ու երբ հիշում է […]

Հատուկենտ կրակոցներ են հնչել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն:

Հայոց հարցը վաղուց օգտագործվում է՝ Թուրքիային նեղը գցելու նպատակով․ Էրդողանի խորհրդական

Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ: Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է […]

Սա Ղարաբաղի հարց չէ. Սամվել Բաբայան /վիդեո/

Civilnet-ի տեսանյութում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր  ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Արցախի օմբուդսմենի գրասենյակի հայտարարությունը

2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են (տես http://regnum.ru/news/2138706.html): Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները […]

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը մոտ է. Նաթանյահու

Իսրայելի նախագահ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ մոտ է: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով իսրայելական «Haaretz» թերթին, գրում է, որ Նաթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի կնքում շատ մոտ է: Նշվում է, որ հարաբերությունների կարգավորման համար միակ խոչընդոտը […]

Գարին կմթերվի 105 դրամով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության […]

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում: Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված