01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

‹‹Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Իշխող քաղաքական ուժի խոսնակն անդրադարավ օրվա իրադարձությանը` ՀՀԿ-ն բարձր է գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը:

‹‹Սա ցույց է տալիս, որ Գերմանիան եւ Գերմանիայի պատգամավորները հավատարիմ էին մարդու իրավունքների պաշտապանությանը: Սա շատ կարեւոր է միջազգային դատապարտման տեսանկունից. Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը դատապարտում է, ցեղասպանությունը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում ամրագրում: Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Շարմազանովն ընդգծեց՝  կարեւոր հանգամանք է այն, որ առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն ընդունում է իր մեղսակցությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Ցյուրիխյան արձանագրությունները պատմության խորքային դարակը մտցրել է ոչ թե ՀՀ-ն, այլ Թուրքիան: Ինքն է ստորագրելուց հետո հանդես եկել նախապայմաններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահը հետ է կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանին, հաշվի առնելով, որ Թուրքիայի բազում գործիչներ արդեն հասցրել են զգացմունքային ելույթներով հանդես գալ,  նաեւ այն, որ թուրքական իշխանությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ, թուրքական քաղաքական վերնախավն այս 100 տարում ոչինչ չի սովորել եւ ոչինչ չի մոռացել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ