06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման դեպքում Անկարան կարող է հետ կանչել Բեռլինից իր դեսպանին

Թուրքիայում ուշադիր հետևում են Գերմանիայի դաշնային խորհրդարանում (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված զարգացումներին, որպեսզի դիվանագիտական ճակատում պատասխան գործողությունների անցնեն:

Այս մասին հայտնող թուրքական «Haberturk» թերթի կայքը տեղեկացնում է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեպքում 2 երկրների հարաբերություններում լուրջ ճգնաժամ կառաջանա: Այդ պարագայում Անկարայի առաջին քայլը կլինի Գերմանիայից իր դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին հետ կանչելը: Օրակարգում կգա նաև Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրելու և նոտա ներկայացնելու հարցը:

Աղբյուրը հիշեցրել է, որ ցեղասպանության հետ կապված օրինագիծը Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունվել է դեռևս 2005 թվականին, սակայն այն ժամանակ չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը` հայ-թուրքական երկխոսությանը չվնասելու նկատառումներով:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի այսօր` հունիսի 2-ին տեղի ժամանակով ժամը 11:10-ին (Երևանի ժամանակով 13:10): 1 ժամ 5 րոպե տևելիք քննարկունից հետո կսկսվի քվեարկությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ