08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը մոտ է. Նաթանյահու

Իսրայելի նախագահ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ մոտ է: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով իսրայելական «Haaretz» թերթին, գրում է, որ Նաթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի կնքում շատ մոտ է:

Նշվում է, որ հարաբերությունների կարգավորման համար միակ խոչընդոտը մնում է այն, որ դեռևս չի իրականացվել Ստամբուլում «Համասի» խմբավորման ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ իսրայելական պահանջը՝ թեև դրա շուրջ կար ձեռք բերված պայմանավորվածություն:

Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունների միջև կարևոր հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Եվրոպայում: Այս հանդիպումը հետաձգվել էր Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականի պատճառով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ