09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անընդունելի է համարում նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: […]

Թուրքական դատարանն արգելել է Ստամբուլի պայթյունի լուսաբանումը

Ստամբուլի 10-րդ վարչական դատարանն արգելել է այսօր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետագա լուսաբանումը: Որոշման համաձայն` չի թույլատրվելու մեդիադաշտում դեպքի հետ կապված որևէ ռեպորտաժի հեռարձակում: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, վկայակոչելով Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի հայտարարությունը, գրում է, որ արգելքը գործելու է մինչև նախաքննության ավարտը: «Հասարակական կարգի պահպանմումը չվտանգելու, հասարակության անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, նոր հանցագործության […]

Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել»: Ըստ էության, Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին. սա նաև նախագահների մակարդակով հանդիպումից առաջ ճնշումներ իրականացնելու փորձ է: Ուղղակի Ալիևը հաշվի չի առնում, որ նման պրիմիտիվ մեթոդներով անհնար է մեզ ահաբեկել, իսկ սադրանքների մասով… […]

Հայաստանը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման հետ /վիդեո/

«Մենք երբևէ չպետք է մոռանանք մի կարևոր հանգամանք , որ մեր քայլերը երբեք չի կարելի պայմանավորել Ադրբեջանի և մի երրորդ երկրի հարաբերությունների համատեքստում: Կհանդիպե՞ն արդյոք Ադրբեջանի և Իրանի նախագահները, թե՝ ոչ. Ըստ էության դա մեզ հետաքրքիր է, բայց դա չէ, որ պետք է ձևավորի մեր քաղաքական օրակարգը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի նախագահների […]

«18 զոհ ունեցանք, բայց ապրեցինք…»/վիդեո/

ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի ղեկավար Ա.  Բազյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ  համայնքը ինչպես 1989-94 թվականներին, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին համախումբ էր ու պատրաստ «սատկացնելու» թշնամուն: Համայնքի ղեկավարը նշեց, որ Ուխտաձորը կանգուն է մնացել՝ այսօր,  արդեն Արցախի հերոս, գեներեալ Մանվել Գրիգորյանի շնորհիվ: «18 զոհ ունեցանք, բայց ապրեցինք ու պահեցինք հողը»,-ընդգծեց գյուղապետը: […]

Գերմանիան դատապարտել է Բունդեսթագի պատգամավորների մասին Էրդողանի հայտարարությունները

Գերմանիան արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բարձրացած վիրավորանքների ու սպառնալիքների ալիքին:  Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  հունիսի 6-ին Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շթեֆեն Զայբերտը դատապարտել է գերմանացի պատգամավորների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները: Միջանկյալ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորների մասին Էրդողանը հայտարարել էր, թե դեռ պետք […]

Պայթյուն Ստամբուլում․ կան զոհեր /վիդեո/

Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի հնագույն թաղամասերից մեկում։ Պայթյունի արդյունքում 2 հոգի մահացել է, կա 8 վիրավոր։ Ինչպես պատմել են ականատեսները, ավտոբուսի կանգառից մի փոքր հեռու մեքենա է պայթել, հենց այդ պահին այդ մեքենայի կողքով ոստիկաններով լի ավտոբուս է անցել։ Նշվում է, որ հենց նրանք են եղել պայթյունի թիրախը։  

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդի­պումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդի­պումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավե­լին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմա­կան համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ու­նենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ […]

Ինչու է Կրեմլը գործուղել Սամվել Բաբայանին. Իրատես

Ներքաղաքա­կան առումով Ռոբերտ Քոչարյանը Արցախում բեմադրեց իր քա­ղաքական վերադարձի սցենարը, բայց Հայաստանում: Սամվել Բաբայանը նրա համար գտնված երազի պես է հասարակական ըն­կալում ստանալու, դժգոհությունը կոնսոլիդացնելու իշխանության դեմ կարևոր չէ Հայաստանի, թե Ղարաբաղի: Պետք է յուրայիննե­րին համախմբել, ոչ յուրայիններին զգուշացնել, ժողովրդին ուժ ցույց տալ ընտրությունները մո­տենում են: Գիրուկ գեներալը փայլուն տարբերակ է համատե­ղելու բոլոր խնդիրների լուծում­ները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված