15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Գերմանիան պիտի շտկի իր սխալը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու նպատակավ ԱՄՆ մեկնելուց առաջ օդանավակայանում հանդիպել է լրագրողների հետ:

Հերթական անգամ նա անդրադարձել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարող բանաձևի ընդունմանը:

«Խորհրդարանում կայացած քվեարկությանը տիկին կանցլերի չմասնակցելու փաստը տրամաբանված էր: Բնականաբար, մեր հարաբերությունների տեսանկյունից դա էր պահանջվում նրանից»,- նշել է Էրդողանը՝ անհրաժեշտ համարելով, որ այս պահից սկսած Գերմանիան միջոցներ ձեռնարկի՝ ուղղելու իր սխալը:

«Եթե Գերմանիան չուղղի իր սխալը, մենք համարժեք գործողությունների կանցնենք ու մեր քայլերը կկատարենք ըստ այդմ: Սրանից հետո գործընթացները այնպես չեն լինի, ինչպես մինչև հիմա էին»,- զգուշացրել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ