09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նահանջի համար հող են նախապատրաստում. Առավոտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` առաջիկայում սպասվող հանդիպումից աոաջ հեռակա բանավեճ է ծագել երկու նախագահների միջեւ: «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համա­ժողով» խորագրով միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վի­րավորական ու ցինիկ հայտարարություննե­րով էր հանդես եկել Հայաստանի ու ան­ձամբ ՀՀ նախագահ Աերժ Սարգսյանի հասցեին: Երեկ ՀՀ նախագահի նստավայ­րում Չեխիայի Հանրապետության նախա­գահ Միլոշ Զեմանի […]

Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում. 168 Ժամ

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ: Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին: Նախկինում բոլորովին աչքի չընկ­նող ռուս համանախագահ Իգոր Պոպովը […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորենիրականացրել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը: «Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին» օրենքը հնարավորություն է ընձեռելու դատական հետապնդում իրականացնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ում վերաբերյալ դատական մարմինները հետաքննություն կիրականացնեն որևէ գործով: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահի դրությամբ մեջլիսի պատգամավորներից 152-ի նկատմամբ տարբեր օրինախախտումների համար իրավական գործընթաց […]

«Հարցերը թուրքավարի լուծել » /վիդեո/

«Թուրքիայում բնակվող հայերը՝ թուրքերի ձեռքում պատանդ են, ցանկացած ժամանակ թուրքերը կարող են նրանց հարցերը թուրքավարի լուծել, իսկ թուրքավարին մենք գիտենք ինչ է նշանակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի Էրդողանին ուղղված նամակին ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը: Պատմաբանը նկատում է, որ չնայած ֆիզիկական գոյատևման խնդիր է դրվում, բայց չի արդարացվում […]

Բակո Սահակյանը մեկնել է Բելգիա

Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը […]

Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի․ էրդողանը վրեժ է լուծում

Հունիսի 13-ից հուլիսի 5-ը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում ամեն օր, տեղի ժամանակով 14։00 նամազ կանցկացվի, եւ Ղուրանից հատվածներ կկարդան, ինչը կհեռարձակվի Թուրքիայի պետական հեռուստաալիքով, գրում է life.ru-ն։ Սա Թուրքիայի պատասխանն է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին: Իշխող կուսակության պատգամավոր Շամիլ Տայարը Թվիթերի իր էջում գրել է. «Քանի որ ԱՄՆ-ը աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, իսկ […]

Կրկին ահաբեկչություն Թուրքիայում․ կան զոհեր /վիդեո/

Այսօր Թուրքիայում՝ Մարդին նահանգի Միդյաթ գավառում, հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել։ Մահապարտ ահաբեկիչը, պայթուցիկով զինված մեքենայով, բախվել է ոստիկանության բետոնե պատին և պայթել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոմեքենայի մեջ եղել է 500 կգ պայթուցիկ: Պայթյունի հետեւանքով 3 հոգի զոհվել է, կա 30 վիրավոր։ Զոհվածներից մեկը ոստիկան է։ Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, […]

Արամ Աթեշյանի նամակն Էրդողանին

Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Աթեշյանը նամակում նախածի ընդունումն այսպես է մեկնաբանում․ «Հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», նշում է, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել», հայտնում է Ակոսը։ Արամ […]

39 ամյա ադրբեջանուհին Հայաստանի տարածք է մտել

Հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Մեհրաբի ուղղությամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիեւա Զոհրա Վարձար-քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաեւ հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար: Զոհրա Վելիեւային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված