Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ […]
Ադրբեջանն այս առումով բաց տեքստով հայտարարում է, թե ինչ է ուզում: Նա ուզում է ստատուս քվոյի փոփոխություն կամ իր խոսքով ասած իր տարածքների վերադարձ: Ադրբեջանը Նաեւ հայտարարում է, որ եթե դա տեղի չի ունենում խաղաղ ճանապարհով, ապա այդ դեպքում ինքը ստանում է այդ հարցը ռազմական միջոցով լուծելու իրավունք, քանի որ խոսքը իր տարածքների մասին է` […]
Ամեն անգամ, հրբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը), այլ նաեւ առաջին եւ երկրորդ նախագահները] գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները: «ճյուղավորումը» հետեւյալն […]
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արեւելյան եւ հյուսիսային ուղղությունների: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ: «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի […]
Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: 2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և բողոքի տեղիք […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել: «SputnikNews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»: Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է շուրջ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, […]
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «ВЗГЛЯД» (http://vz.ru) էլեկտրոնային պարբերականին, որտեղ անդրադարձել է ինչպես ապրիլյան պատերազմի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին, այնպես էլ քաղաքական մի շարք հարցերի, որոնք այս օրերին հասարակության մեջ հաճախ են արծածվում, գրում է Արցախպրեսը։ Հարցազրույցն ամբողջությամբ ու հայերեն թարգմանությամբ (թարգմ.` «Արցախպրես»-ի) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: -Հարգարժան պարոն վարչապետ, Դուք վերջերս […]
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:
Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի Եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպեցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղությամբ, իսկ ամենաէականը հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկգբունբների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզբունքների որոշիչ կետերը հայտնի […]































