Իգդիրում ապամոնտաժել են Թուզլուջա շրջանի մուտքի ու ելքի հայերեն գրությունները

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: 2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և բողոքի տեղիք […]