Տեղի ունեցած վտանգը. Ժամանակ
Հայաստանում հաճախ է լսվում արտահայտությունը, թե Արցախի հարցում Հայաստանի դիրքերի ուժեղացման, Հայաստանի կշռի բարձրացման համար պետք է ներքին ժողովրդավարության աճ, պետք է տնտեսական զարգացում, պետք են պետական եւ հասարակական կյանքի բոլորովին այլ որակներ, հանրային համակեցության կազմակերպման բոլորովին այլ սկզբունքներ ու արժեքներ: Իհարկե, դժվար է վիճարկել այդ պնդումը:
Ընդ որում` ժողովրդավարությունը, ազատական տնտեսությունը, քաղաքացիական իրավունքի եւ ազատության գերակայությունը, այդ ամենը երաշխավորող անկախ դատական համակարգի գոյությունը Հայաստանի համար անհրաժեշտ են անկախ Արցախի խնդրից: Դրանք ժամանակակից աշխարհում պետական զարգացման կարեւոր գործիքներ են, առանց որի դժվար է լինել համաշխարհային ասպարեզում կենսունակ ու մրցունակ, միաժամանակ գործընկերային ու իրական, հուսաւի դաշնակցային հարաբերություն հաստատել տարբեր սուբյեկտների հետ, ինչը եւս պետք է լինի պետական գործառույթի առանցքային նպատակներից մեկը:
Սակայն, Երբ մենք խոսում ենք Արցախի հարցում Հայաստանի դիրքերն ամրացնելու մասին եւ որպես դրա ռեսուրս դիտարկում Ենք վերը թվարկված հատկանիշները’ դրանք համարելով անհրաժեշտ, դրանք դիտարկելով որպես Նավթագազային Ադրբեջանի համեմատ մեր մրցակցային առավելություն, արդյո՞ք պատկերացում ունենք, թե Արցախի հարցում հատկապես ի՞նչ ելքի համար Ենք մենք ուժեղացնում մեր դիրքերը: Արդյո՞ք գիտենք, թե ինչ ենք ուզում, ինչ ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի հարցի լուծումը կամ թեկուզ գործընթացը, դրա տրամաբանությունը:
Ի վերջո, մեր դիրքերն ուժեղացնելը անհանհրաժեշտ, բայց ոչ լիարժեք նպատակ է, որովհետեւ պետք է հասկանալ, թե ինչի՞ համար Ենք ուժեղացնում այդ դիրքերը, ուժեղացնում ենք, որ ի՞նչ անենք: Ուժեղացնում ենք, որ գնանք Ադրբեջանի հետ բանակցենք տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւո՞վ, այսինքն` ուժեղացնենք մեր դիրքերը, զարգացնենք մեր ներքին կյանքը, որ այդ բանաձեւով ավելի ամուր դիրքերի՞ց բանակցենք եւ ենթադրենք մի քանի շրջանի փոխարեն քննարկենք մե՞կ շրջանի, կամ մի քանի հեկտարի՞ հարց:
Թե՞ ուժեղացնենք մեր դիրքերը, որպեսզի փոխենք բանակցային բովանդակությունը, եւ վերջապես կարողանանք տեր կանգնել Արցախի առաջին պատերազմում հազարավոր կյանքերի գնով ձեռք բերածին եւ այն չդարձնենք քաղաքական առեւտրի առարկա` այդ բառի որեւէ իմաստով:
Ի վերջո, սեփական ձեռքբերումը, այն էլ` սեփական որդիների, հայրերի, եղբայրների կյանքի գնով ունեցած ձեռքբերումը քաղաքական քննարկումների սեղանին դնելը չի
կարող լինել ուժի նշան, ինչքան էլ որ ներքին կյանքը ամրացնենք արդիական որակներով: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ դրանք չպետք է լինեն: Կրկնենք` արդիականացումը մեզ անհրաժեշտ է անկախ Արցախի հարցից, եթե այն չլիներ, միեւնույն է` արդիականացումը անհրաժեշտ էր լինելու ոչ պակաս, քան այժմ:
Այստեղ խնդիրն այն է, որ մեր արդիականացման համար խնդրահարույց է հենց այն, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում Արցախի հարցում, մենք չունենք պատկերացում, չունենք հստակ նշաձող, որի շուրջ եկել ենք համազգային կամ հանրային կոնսենսուսի:
Այն մոտեցումները, թե որեւէ հայ չի կարող կողմ լինել ազատագրված տարածք հանձնելուն, դրանք ռոմանտիկայի ոլորտից են, քանի դեռ չեն վերածվել հստակ եւ տրամաբանված քաղաքական կոնցեպտների, որոնց կրողը կլինեն իշխանությունը, քաղաքական ուժերը, եւ որոնց պատվիրատուն կլինի հանրային կարծիքը:
Արցախի հարցում մենք չունենք հանրային կարծիք, մենք անցնող երկու տասնամյակի ընթացքում այս հարցում հանրային կարծիք չենք ձեւավորել, որովհետեւ էլիտաներին, որոնք իշխել են, դա ձեռնտու չի եղել: Հանրային կարծիքը ենթադրում է որոշակի պատասխանատվություն, իսկ դա նշանակում է որոշակի ազատության սահմանափակում «էլիտաների» համար:
Հայաստանի «էլիտաները» չեն ցանկացել հանրային հստակ Եւ որակյալ, պետականությանն ու դրա խնդիրներին, երկարաժամկետ մարտահրավերներին եւ Արցախի առաջին արդյունքին համարժեք հանրային կարծիք ձեւավորել, որպեսզի չսահմանափակեն իրենց գործողությունների ազատությունն ու չմտնեն ավելորդ պատասխանատվության տակ: Նույն հետքով անցել են եւ անցնում են նաեւ քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: