25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արցախը մտ­նում է Ադրբեջանի կազմ որպես ինք­նավար մարզ››. Հայկական Ժամանակ

«Ղարաբաղը բոլոր հողերը հետ է տալիս Ադրբեջանին, Արցախը մտ­նում է Ադրբեջանի կազմ որպես ինք­նավար մարզ, «Տատիկն ու Պապի­կը» ներկում ենք ադրբեջանական դրոշի գույներով: Ստեփանակերտում արդեն սկսվել է Հեյդար Ալիեւի, Իլհամ Ալիեւի եւ իրենց ընտանիքի անդամների արձանների տեղադ­րումը, ես 45 արձան կտեղադրենք տարբեր շրջկենտրոններում ե գյու­ղերում ե այլն: Մամեդովն այս ամե­նը ուղղակի չի ասել, որպեսզի ադր­բեջանցի ժողովրդի մի մասը ուրա­խությունից չվատանա: Դրա համար ինքը շատ նուրբ ու շատ քիչ բաղադ­րամասեր է բացել:

Մոռացա նշել, որ շուտով մենք փոխելու ենք մեր անունները, ազգանունները, անձ­նագրերը, Ստեփանակերտը վերան­վանվում է Խանքենդի, կամ ավելի շուտ Ալիեւաամիրխանաբադ»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպես արձագան­քեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հա­կամարտությունը փողային տարբե­րակով լուծելու վերաբերյալ պայմա­նավորվածություն, եւ սկզբում պետք է ազատվեն 5 շրջանները, հետո եւս 2 շրջան: Իսկ ավելի լուրջ Բաբայանն ասել է, որ Մամեդովի հայտարարու­թյունը չի համապատասխանում իրականությանը:

«Մենք միշտ ասել ենք, որ կողմնակից ենք փաթեթա­յին տարբերակին: Բայց եթե Ադրբե­ջանի համար դա կյանքի ու մահվան խնդիր է , խաղաղ գործընթացը մի­այն փողւլային ձեւով պետք է կարգա­վորվի, ապա մենք պատրաստ ենք, բայց մի պայմանով, առաջին փալում Ադրբեջանը պետք է ճանաչի Արցա­խի Հանրապետության անկախու­թյունը: Մնացած հարցերը հետո կքննարկենք››,-ասել է Բաբայանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ