04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով է պատրաստվում տարածքներ հանձնել. Ժողովուրդ

Ադրբեջանական լրատվամիջոցնրը երեկ տարածեցին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամաևակ ԼՂՀ խնդրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի’հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով:

Ըստ այդմ, «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կւսրգւսվորմանր: Այսինքն’պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարւսբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են  հասել այդ ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցի պաշտոնյան չափազանցացնում է իրավիճակը, կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից, եթե նա սուտ է խոսում, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ մասին ուղիղ հայտարարել: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, ասել էր, թե նա բանակցություններին ներկա չի եղել, իսկ ինչ վերաբերում է համաձայնության լինել-չլինելուն, նախարարն այսպես էր բացատրել.

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը: Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողո­վին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Այլ կերպ ասած՝ ըստ Նալբանդյանի՝ Սանկտ Պետերբուրգում կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց միեւնույն ժամանակ նա անուղղակի չի հերքում, որ ԼՂՀ խնդ­րի կարգավորման փուլային, ասել է, թե հողերը զիջելու տարբերակը քննարկվում է՝ պնդելով, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնիշխանությունը:

Տվյալ դեպքում երկու դիվանագետները ներկայացրել են խնդրի կարգավորման կողմերից յուրա­քանչյուր տեսակետը: Իսկ երբ դրանք համադրում ենք, ստացվում է, որ տարածքների վերադարձի հարցում կողմերը համակարծիք են, պարզապես հայկական կողմը պահանջում է մինչ այդ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչել: Իսկ թե երեկ ինչ են ւս|ս մասին խո­սել Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփաևակերտում, այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծվեց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ