21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:   ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  […]

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:  «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Լիբանանահայ նախարարը թիրախ է դարձել՝ «Թուրքիան չեմ սիրում» արտահայտության համար

Լիբանանյան մամուլում և սոցիալական ցանցերում արշավ է սկսվել այս երկրի հայ նախարար Ավետիս Կիտանյանի դեմ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Կիտանյանը թիրախ է դարձել մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ իր անձնական կարծիքը բարձրաձայնելու և Հայաստանը նախընտրելու պատճառով: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  MTV Lebanon»  հեռուստաընկերության եթերում հյուրընկալված հայ նախարարը, խոսելով Թուրքիայի մասին, ասել է. «Այս պահին Թուրքիայում շատ խնդիրներ […]

«Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Էրդողանը ուշագրավ մեկնաբանություններ է արել 2016թ. ձախողված հեղաշրջման վերաբերյալ: Ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գազիանթեպում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը կարծիք է հայտնել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում, իսկ սահմանադրական փոփոխությունները մեկընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և […]

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրում է Տասս գործակալությունը։ Նա ասել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը լիովին աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երևանին հասցեագրված հորդորներին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է […]

Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու […]

Լարվածություն ղարաբաղաադրբեջանական սահմանին. ՊԲ-ից տեղեկացնում են

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում […]

Մոսկվան ողջունում է Բաքվին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին նախօրեին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան ցանկանու՞մ է Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ։ «Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը եվրասիական ինտեգրմանը մենք կարող ենք միայն ողջունել։ Եվրասիական տնտեսական միությունը երկու տարի է՝ գործում է, եւ դրա անդամ պետությունների […]

Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տրդատ քահանա Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մերջանի հետ քննարկվել է Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Նշենք, որ մարտի 15 տեղի էր ունեցել տեղապահի ընտրություն, որին սակայն միջամտել էր նահանգապետարանը: Փոխնահանգապետ Մերջանի ստորագրությամբ գրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի