21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կինը մեծ հարված հասցրեց Իլհամ Ալիեւին

«Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ պետության հետ, որովհետև այն երկիրը, որ տառապում է նացիզմով ու ֆաշիզմով, իսկ հայատյացությունն արդեն նացիզմ է, չի կարող դառնալ նորմալ պետություն: Այդպիսի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ նորմալ կարգավորման, հանգիստ մթնոլորտում հարցի կարգավորման»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Սահմանին լարված է. Արցախի ՊԲ հայտարարությունը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 12:40-13:15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ: Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել […]

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է

Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը: Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր  2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին,  հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր […]

Գարո Փայլանը բարձրացրել է Թուրքիայի արտգործնախարարության արխիվի հարցը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները և ադյոք դրանց մի մասը վնասվել, ոչնչացվել է: Հայ պատգամավորը նաև […]

Առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի սթ. ապրիլի 5-ի հայտարարությունը. « Մեկ տարի առաջ,  դադարեցին ապրիլի 2-5-ը  Լեռնային Ղարաբաղում  ծավալված   և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած  պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ  մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Ֆրանսիան […]

Ադրբեջանին ճնշելու երկու տարբերակ կա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ այս փուլում դժվար է արցախյան հարցը միանգամից լիարժեքորեն կարգավորել: Ցավալի է, բայց գրեթե ամեն օր լսում ենք, որ հայ զինվոր է հրազենային վիրավորում ստացել կամ զոհվել:   «Այդ վիճակից միանգամից լիարժեքորեն ազատվել հնարավոր չէ, բայց կարելի է մեխանիզմներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և այդ ակտիվությունը  զսպելու համար: Իհարկե, ասվածը […]

Պատերազմի սպառնալիք. Ժողովուրդ

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը  հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

«Բամբիռ» խումբը համերգ կտա Թուրքիայում

Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի  քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում: Նախագիծը կյանքի կոչող «Anadolu Kültür» կազմակերպության նպատակն է մշակութային միջոցառումների միջոցով  երկու քաղաքապետարանների, մշակութային և հասարակական կազմակերպություների միջև երկխոսություն և համագործակցութուն զարգացնել: Նախագծի առաջին […]

Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ): Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներրը սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի