18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուհի միջև:

Թուրքական «Dunya» կայքի տեղեկացմամբ՝ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո: Միջանկյալ նշենք, որ ամերիկյան զինուժը շուրջ 50 հրթիռ էր արձակել Հոմսի շրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով  ավիաբազան ամբողջությամբ ոչնչացվել է: Ամերիկյան հրթիռակոծության հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ նաև խաղաղ բնակչության շրջանում:

Լավրովն ԱՄՆ-ի գործողությունները բնորոշել է որպես ագրեսիա, որը խոչընդոտում է սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով հարթելուն միտված Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը:

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ սիրիական հակամարտությունը կարգավորման այլընտրանք չունի, բացի խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ