25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիեւից պատասխան են սպասում. Իրավունք

Ընդ որում, հիմնականում առա­ջին պլանում է մնում զինադա­դարի վերահսկման մասին մեխանիզմների կիրառումը, որոնց, ի դեպ, այս վերջին հայտարարությամբ անդրա­դարձել էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ռուսական ԱԳ-ների ներկա­յացուցիչները: Իսկ դա եւս մեկ անգամ հու­շում է` հիմնական ճնշումները շարունակում են ուղղված մնալ Ալիեւի դեմ, ով համառո­րեն հրաժարվում է նշված պարտավորությունները կատարելուց:

Չնայած այս ամիսներին Ալիեւին ուղղ­ված ճնշումները շատ ավելի կոշտ էլ են եղել: Բայց, եթե նաեւ հայաստանյան ընտ­րությունների պատճառով բանակցային հարկադրական թայմ-աուտը հաշվի առնե­լով, դրանք հիմնականում հայտարարու­թյունների բնույթի էին, ապա արդեն կարող են նաեւ գործնական ընթացք ստանալ: Օրինակ ՌԴ-ում ադրբեջանական տարբեր կառույցներ հատկապես վերջին ժամանակ­ներս սկսել են տարաբնույթ խնդիրների առաջ հայտնվել, որը հազիվ թե Բաքուն չըն­կալի, որպես ճնշումային գործնական մե­խանիզմ:

Նման ճնշում կարելի է համարել նաեւ նախօրեին Թուրքիայից հնչած հայտարա­րությունը: Ըստ այդմ Անկարան պլանավո­րում է առաջիկա սահմանադրական հան­րաքվեից հետո սկսել իր արեւելյան Հայաս­տանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ սահման­ների ականազերծման աշխատանքները: Նկատենք. Իրանի հետ սահմանային կոնֆ­լիկտներ Թուրքիան տասնամյակներով չի ունեցել, եւ ասել, թե այնտեղ կան ականա­պատված գոտիներ, այնքան էլ տրամաբա­նական չի թվում: Առավել եւս երբեք ակա­նապատված չի եղել Ադրբեջանի Նախիջեւանի հետ սահմանակից մի քանի կիլոմետ­րանոց հատվածը:

Բայց ահա Հայաստանի հետ սահմանները դեռ ԽՍՀՄ ժամանակնե­րից սկսած երկու կողմից էլ խիստ վերահս­կողության տակ էին, այսինքն այստեղ ականապատված գոտիների առկայությունը միանգամայն ռեալ է: Իսկ դա նշանակում է, որ երբ Թուրքիան խոսում է սահմաններն ականազերծելուց, ապա, առաջին հերթին, հենց հայաստանյան ուղղությունը նկատի ունի: Իրականո՞ւմ էլ Անկարան պատրաստ­վում է նման գործընթացի, դա ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այդ հայտա­րարությունը ցավագին կերպով ընդունեցին ադրբեջանական մի շարք լրատվամիջոց­ներ առաջ տանելով այն թեզը, թե այդ կերպ Անկարան նախապատրաստվում է Հայաս­տանի հետ սահմանը բացելուն: Այսինքն որն էլ լինի Թուրքիայի իրական նպատակը, նշված հայտարարությունն Ադրբեջանն ըն­կալում է որպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս հնչեցրած հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի հայտարարությանը Թուրքիայի տված ար­ձագանքը: Այսինքն սպառնալիք Բաքվին, որ եթե չգնա դարաբաղյան թեմայով լու­ծումների, ապա Անկարան արդեն չի հրա­ժարվի իր շահից եւ կգնա Հայաստանի ԵՏՄ-ի հետ սահմանը բացելուն:

 

Իհարկե, Թուրքիան միաժամանակ շա­րունակում է նաեւ «ատամ ցույց տալ» Մոսկվային: Այդ թվում`օրերս խոսակցություն գնաց, որ Անկարան պատրաստվում է Բաքվի եւ Թբիլիսիի հետ համատեղ ինչ-որ զորավարժություններ անցկացնել: Բայց դա գրեթե ոչինչ չի ասում: Նախ Վրաստանում շատ ավելի ծանրակշիռ է դարձել այն հա­մոզվածությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բառացիորեն հոշոտում է վրացա­կան պետականությունը: Այսինքն եթե մի քանի տասնյակ զինվորականների մաս­նակցությամբ զորավարժություններ էլ անի, մեկ է Թբիլիսին Անկարայի ու Բաքվի հետ ունի ռազմավարական նշանակության 180 աստիճանով տարբերվող շահեր:

Եվ Անկարան էլ թերեւս քաջ հասկանում է, որ արեւմտյան ուղղությամբ քաղաքակա­նությունը խորը փակուղու մեջ է: Այսինքն եթե կրկնի նաեւ ՌԴ-ի հետ նախկին թշնա­մանքը, ապա հեռանկարը աշխարհաաքաղաքական մեկուսացումն է, Քուրդիստանի ձեւավորումը եւ ընդհուպ մինչեւ Թուրքիայի մասնատումը:

Մի խոսքով, այսպիսի ընդհուպ մինչեւ պետության անվտանգության հարցեր են կապված թուրք-հայկական սահմանը բացել-չբացելու հարցի հետ: Եվ Բաքուն էլ իր հերթին հասկանում է, որ աշխարհաքաղաքական այս իրողությունների պարագայում Անկարայից երաշխիքներ սպասելը միամ­տություն կլինի: Այսինքն նաեւ այս իրողու­թյունները հաշվի առնելով է ստիպված դա­րաբաղյան թեմայի այս գերակտիվացմանը արձագանքել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ