20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սա էլ տեսանք՝ Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին

Օգտատեր Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սա էլ տեսանք՝ Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին. Ադրբեջանի նորաթուխ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ Իլհամի կինը ու Լուկաշենկոյի շատ մտերիմ ընկերուհին, պաշտոնի քաղցրությունից արբած դիմել է հայ մայրերին, որպեսզի նրանք իբր թույլ չտան հայ երիտասարդներին կռվեն հանուն Արցախի սահմանների: Ամուսնու նման, սա էլ 7 երգ գիտի 7 […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց

Ապրիլի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:   Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը  շարունակել են իրականացնել  մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ […]

Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի  հետապնդած նպատակների մասին: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե Թուրքիան շրջապատված է անկառավարելի երկրներով, որտեղ տարածված է ռասիզմն ու իսլամատացությունը: Նախարարը նշել է, որ Թուրքիան այս պահին շատ ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում և ներքին ու արտաքին բուռն պայքար մղում: «Մենք […]

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը հանդիպել են Բակո Սահակյանին

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է <<Թուֆենկյան>> հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում էին հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ: Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է […]

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին

Արցախի Հանրապետության (ԱՀ) խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Թևան Պողոսյանին և Վահե Հովհաննիսյանին: Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի նախագահը արժևորել է նրանց նախաձեռնությունը ապրիլի 2-ին՝ Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիայից ուղիղ 1 տարի անց, լինել առաջնագծում, Թալիշ, Մատաղիս բնակավայրերում և հանդիպել զինվորականների և բնակիչների հետ: «Տարիներ շարունակ […]

Աշխատանքի արդյունքները առաջին հերթին կողմերի դրսևորած քաղաքական կամքից են կախված․ Լավրով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտիվ մասնակից է։ Այդ մասին «Նովոյե վրեմյա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին իրենք օգնում են՝ հաղթահարել հակամարտությունը։ «Այս խնդրի լուծմանն էր նվիրված անցյալ ամառ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կազմակերպված եռակողմ գագաթնաժողովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների […]

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամետ «TimeTurk», «Dunya» լրատվամիջոցները, ինչպես նաև ընդդիմադիր կայքերի համարում ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Թեման լուսաբանած լրատվամիջոցներում հրապարակված նյութը նույնաբովանդակ է և ունի տեղեկատվական բնույթ ընտրությունների մեկնարկի, մասնակից քաղաքական ուժերի, հավանական հաղթողների մասին:  «Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները» վերնագրով տեղեկատվության մեջ նշվում է, որ 2015-ի սահմանադրական […]

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:   ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  […]

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:  «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի