27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կինը մեծ հարված հասցրեց Իլհամ Ալիեւին

«Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ պետության հետ, որովհետև այն երկիրը, որ տառապում է նացիզմով ու ֆաշիզմով, իսկ հայատյացությունն արդեն նացիզմ է, չի կարող դառնալ նորմալ պետություն: Այդպիսի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ նորմալ կարգավորման, հանգիստ մթնոլորտում հարցի կարգավորման»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործն է, ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել դրան»,-հայտարարություններից մեկում ասել էր Ալիեւը, ապա այլ ռազմատենչ հայտարարություններ արել:

Ըստ նրա` այս ամենը վկայում է նաև, որ Ադրբեջանը վարում է անհավասարակշիռ քաղաքականություն: «Որովհետև մի կողմից նրանք միշտ մեջբերում են միջազգային փաստաթղթեր, խավյարափափախ գործիչների տեսակետներ, որոնց, իհարկե, իրենք են կաշառել որոշակի հայտարարությունների համար, իսկ մյուս կողմից էլ ասում են, որ Ղարաբաղյան հարցն իրենց ներքին գործն է: Դե որ իրենց ներքին գործն է, ինչո՞ւ են ամեն վայրկյան ՄԱԿ-ի բանաձևեր մեջբերում, ԵԽԽՎ-ի հայտարարությունների, անհատների կարծիքներ և այլն: Սա նշանակում է, որ ադեկվատ չեն»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Վերջինիս համար զարմանալի է նաև, որ եթե մեր հարևան պետությունը կարծում է, որ կոնֆլիկտը Ադրբեջանի ներքին գործն է, և միջազգային ոչ մի կազմակերպություն իրավունք չունի խառնվելու, որոշումներ կայացնելու, ապա ինչու է Մինսկի խումբն աշխատում: 

Հարցին, թե հնարավոր է, որ Ի. Ալիևը նյարդայնացած է, քանի որ միջազգային ճնշում կա իր նկատմամբ զիջումների գնալու, նախագահի խոսնակն արձագանքեց. «Իհարկե, նյարդայնացած է, որ չի կարողանում հասնել իր հանցավոր նպատակներին, նյարդայնացած է, որ ձախողել է 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որ միջազգային հանրությունը նրան բացեիբաց հասկացնում է, թե ինչպես է տեսնում միջազգային կարգավորումը, որ ուժային տարբերակ չի տեսնում, իսկ սա լոկ հայտարարություն չէ:

Այս ամենի ներքո Ալիևի նյարդայնացած վիճակը չի կոմպեսացվում Լապշինի, մնացածների նկատմամբ հանցավոր քաղաքականությամբ: Խնդիրներ ունի ներսում. կնոջը դրել է փոխնախագահ, և բնական է, որ սա մեծ հարված է արևելյան բռնապետի իմիջին` որպես ոչ թե խան, այլ կնոջ ազդեցության տակ գտնվող մի թուլավոր անձնավորության: Այս ամենի ներքո ի՞նչ պետք է անի, իհարկե, կրկին հայատյացություն, կրկին ռազմատենչ հայտարարություններ, որպեսզի ինչ-որ ձևով իր ոտնաահարված վարկանիշը փորձի վերականգնել` որպես առաջնորդի, խանի»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ