21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը բաց է միայն մի ուղղությամբ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել  է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թուրքիան արգելում է Նիդերլանդների քաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Թուրքիայի և Նիդերլանդների երկքաղաքացիություն ունեցող մի շարք անձանց հնարավորություն չի տրվում հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնի է դարձել Նիդերլանդների արտգործնախարարության կողմից արված հայտարարությունից: «CNN Türk»-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները արգելել են երկրից դուրս գալ երկքաղաքացիություն ունեցող շուրջ մի քանի տասնյակ մարդու: Նրանցից շատերի դեպքում երկրից դուրս գալու արգելքը պատճառաբանվել է նրանով, որ նրանք կասկածվում են գյուլենական […]

ԼՂ հարցի կարգավորումը ՄԱԿ-ի բանաեւից դուրս չի կարող լինել․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւից դուրս որեւէ հարց չի կարող քննարկվել, գրում է РИА Новости-ն։ «Ի տարբերություն այլ հիմնահարցերի՝ ԼՂ հարցով ՄԱկ անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել։ Այդ բանաձեւերը հայտնի են ողջ աշխարհին։ Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Այս հարցում ոչ մի երկիր կամ […]

Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ /ֆոտո/

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է որոտացել: «CNNTurk»-ի հաղորդմամբ` նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության […]

Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ․ Էրդողանը խոստովանել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել: Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժողներին, ասել է.  «Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»: Նրա համոզմամբ՝ […]

Սկանդալ է հասունանում. 168 Ժամ

«Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,-  այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի […]

Նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արցախյան կարգավորման գործընթացում. Առավոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հետեւանքով Սիրիայի հարցում առաջացած ռուս-ամերիկյան առճակատումն անդրադառնում է նաեւ ՌԴ դաշնակից Հայաստանի վրա: Այս մասին երեկ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ-ում կկրճատվեն ամերիկյան ներդրումները. «Ռուսաստանից էլ կարծիքներ են հնչում, թե ինչու ՌԴ-ի դաշնակիցները չեն դատապարտում ԱՄՆ-ի գործողությունները»: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան առճակատման ազդեցությանն […]

Արցախի կառավարությունը վաճառել է «Արցախգազ» ՓԲԸ-ն

Այսօր տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը: Արցախի կառավարությունից  հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող: […]

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է թուրքական «yenisafak» թերթի կայքը: Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծն ամենայն հավանականությամբ հունիսին կշահագործվի: Բացի դրանից Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի  կառուցման  ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն  հանգամանքով, որ արևելքից եկող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի