14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հզոր պայթյուն Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում

Ապրիլի 12-ի առավոտյան Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյոյ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Չերքեզքյոյում գտնվող մի տեքստիլ գործարանում:

Պայթյունի պատճառով գործարանում վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 29 աշխատակից:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկականական ստորաբաժանումներ: Պայթյունի հետևանքով Չերքեզքյոյ արդյունաբերական կենտրոնի տարածքում մեծ քանակությամբ գազեր են արտանետվել: Օդի այդպիսի աղտոտվածության պատճառով շրջանում տագնապի կարմիր աստիճան է հայտարարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ