01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ահմադինեժադը կրկին ցանկանում է Իրանի նախագահ դառնալ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջադրել է իր թեկնածությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Ահմադինեջադ երկիրը ղեկավարել է 2005-2013 թվականներին։

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ այս քայլով Ահմադինեժադը մարտահրավեր է նետում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը նախկին ղեկավարին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին:

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է լինել երկրի ցանկացած քաղաքացի, ով իսլամի և իսլամական ռեժիմի ակտիվ կողմնակից է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ