25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ-ն ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանը

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճին և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցված սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։

Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները շարունակել են գերիշխել կազմակերպության օրակարգում:
ԼՂ հակամարտության մասով մասնավորապես նշվում է, որ 2016-ի գարնանը ղարաբաղյան հակամարտությունում բռնության վերսկսումը ավելի ակտիվ հակաճգնաժամային կառավարման անհրաժեշտություն է պահանջել։ Գերմանիայի նախագահությունը զգալի ջանքեր է գործադրել այդ եւ մյուս հակամարտությունների կարգավորման հարցում։

«2016 թվականի գարնանը ԼՂ հարցում լարվածության աճը ստեղծեց ավելի ակտիվ ճգնաժամային կառավարման անհրաժեշտություն: ԵԱՀԿ նախագահության շրջանակում Գերմանիան զգալի ջանքեր է ներդրել այս և այլ հակամարտությունների կարգավորման հարցում՝ ձգտելով ամրապնդել հակամարտությունների կարգավորման և այս հակամարտության հետևանքով տուժած մարդկանց կյանքի պայմանները բարելավելու ԵԱՀԿ-ի ձևաչափերը։ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահող երկրի շրջանակներում արագ արձագանքել է 2016 թվականի ապրիլին շփման գծում սկսված ռազմական գործողություններին և հրավիրել է Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այն հանդես է եկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռքբերված համաձայնություններն իրականացնելու կոչով: Նախագահությունը կոչ է արել վերսկսել քաղաքական բանակցային գործընթացը՝ հակամարտության կարգավորման համար։ Նախագահը նաեւ հատուկ նիստ է գումարել՝ արցախյան հակամարտության գոտում բռնության սրացման վերաբերյալ»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ կողմերի աջակցությամբ Անջեյ Կասպրշիկն ու նրա թիմը 22 մոնիթորինգային գործողություններ են իրականացրել, հինգը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ 17-ը՝ շփման գծում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ