11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը հանդիպել են Բակո Սահակյանին

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է <<Թուֆենկյան>> հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում էին հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելություններն Արցախ, նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ ներհայկական կապերի ամրապնդման վրա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ