04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ):

Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներրը սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում  կա շուրջ 222.000 ական:

Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:

Նշվում է, որ նախագծի  առաջին օրվա` ապրիլի 4-ի աշխատանքներին հետևել են Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սավաշը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Օզողլուն և այլք:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ