22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի  հետապնդած նպատակների մասին:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե Թուրքիան շրջապատված է անկառավարելի երկրներով, որտեղ տարածված է ռասիզմն ու իսլամատացությունը:

Նախարարը նշել է, որ Թուրքիան այս պահին շատ ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում և ներքին ու արտաքին բուռն պայքար մղում:

«Մենք ակտիվ պայքար ենք մղում ոչ միայն դժվարությունների դեմ, այլ նաև հանուն այն բանի, որ Թուրքիան ողջ աշխարհում կարևոր դերակատարություն ունենա: Մենք ջանում ենք, որ թուրքական դրոշը ծածանվի աշխարհի ամեն անկյունում: Մենք աշխատում ենք, որպեսզի ողջ աշխարհում կայացվող վճիռներում ձայնի իրավունք ունենանք: Ջանք ենք թափում, որպեսզի հակամարտությունները դադարեն, սիրիական պատերազմն ավարտվի, Բալկաններում կայունություն ապահովվի, իսկ Կովկասում Ադրբեջանի հետ միասին կարևոր դերակատարություն ունենանք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ