02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների […]

«Շուտով Արցախի կարգավիճակի համար կբանակցեն Ադրբեջանն ու Ռուսաստանը»

«Ցավոք սրտի, մեր հանրության մեջ հիմա մի խոսակցություն, դիսկուրս կա, ըստ որի՝ Արցախը դուրս է մնացել բանակցային պրոցեսից: Իսկ այսօր ամեն ինչ  տանում է դեպի նրան, որ  ՀՀ-ն էլ դուրս մնա բանակցային պրոցեսից:  Հայաստանի դիվանագետների ու նախագահի փոխարեն՝ ներկայանում են ՌԴ ԱԳՆ նախարարը, ռուս դիվանագետները: Այսպես որ գնա, կստացվի ՌԴ-Ադրբեջան բանակցային ֆորմատ: Որքան էլ ուզում […]

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա 13 զոհ

Թուրքիայում 13 զինվորական է զոհվել Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտնում է РИА Новости-ն։ Մահացածների թվում բարձրաստիճան զինվորականներ կան՝ գեներալ, գնդապետեր։ Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։  

Շարմազանովը ճիշտ գնահատական է տվել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին:   Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:   […]

Ադրբեջանի հերթական սուտը. Արցախի ՊՆ

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ […]

Արցախում զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծանր է

Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել  է […]

Խադիջան ամուսնացավ 6 տարեկանում, ինչո՞ւ պիտի թրքուհիները հետ մնան նրանից

  «Թուրքիան այն երկիրն է, որտեղ Հանրային հեռուստաընկերությամբ կարող են հայտարարել՝ 6 տարեկան աղջկան կարելի է ամուսնացնել, քանի որ  Մուհամեդ մարգարեի կինը՝ Խադիջան երբ ամուսնացավ, նա էլ էր վեց  տարեկան. այսնքն՝ եթե մարգարեի կինն այդ տարիքում էր ամուսնանում, ի՞նչ է եղել որ, հիմա էլ թրքուհիները կարող  են այդ տարիքում ամունանալ», – այսօր լրագրողների հետ զրույցի […]

«Էրդողանը պիտի հասկանա՝ ԱՄՆ-ն Թուրքիան չէ» /տեսանյութ/

Գրեթե տասը օր առաջ համացանցում  հայտնվեց մի տեսանյութ,   որում ակնհայտերեն  երևում էր՝  ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական Demokrathaber.com լրատվակայքը մանրամասնեց՝  միջադեպը տեսանկարահանել է «Ամերիկայի ձայնը»: Դրանում պարզ երևում  էր,  որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայից հետևում էր խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված […]

Վահանը «գցեց» Ալիեւին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման: Պարզվում է, Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով: Որն […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատգամավորին կալանավորել են

Դիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք՝ կալանավորը 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Նա այն միակ պատգամավորներից է, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի