12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահմանին իրավիճակը կայուն լարված է. Լևոն Մնացականյան

«Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն. որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության և մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը, կարելի է ասել, կայուն լարված է։ ՊԲ հրամանատարը հավելել է, որ դեռևս ավելի մեծ լարվածության միտում չի դիտվում, իսկ համեմատելով նախորդ ամիսների հետ՝ լարվածության որոշակի նվազման միտում կա։

«Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն նման հարվածներ հասցնելու: Աշխատել ենք այնպես անել, որ նրանց տված վնասը ավելի շատ լինի, քան իրենց կողմից մեզ հասցվածը»,- ասել է Մնացականյանը։

Հարցին, թե հնարավոր համարում է Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունների վերսկսումը, Լեւոն Մնացականյանն ընդգծել է. «Իհարկե, Արդբեջանն ամեն ինչ անելու է որպեսզի առաջնագծում միշտ լարվածությունը պահպանվի, գնալով աշխատելու է որպեսզի մեզ վնասներ հասցնի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք եւ անհրաժեշտության դեպքում, երբ նպատակահարմար գտնենք, վերջնական հարված հասցնենք»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ