21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու մասին պայմանավորվածություն»

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու մասին պայմանավորվածություն. ադրբեջանական ԱՊԱ-ին է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ դրանց համաձայնեցմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ:

Բախումներ Թուրքիայում. տասնյակ զոհեր

Թուրքիայի Աղր նահանգում թուրքական զինված ուժերը խոշոր ռազմական գործողություն են ձեռնարկել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ. հայտնում են թուրքական զինված ուժերի պաշտոնական կայքից:  Սպանվել է 29 քուրդ մարտիկ: ՔԱԿ զինյալների հետ բախումների ընթացքում զոհեր է տվել նաև Թուրքիայի ԶՈՒ-ն՝ 4 զինվորական:

Դիտարկում է անցկացվել

Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  (Մեծ […]

Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա կատարելիք այցից առաջ: Նա անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերին: Վերջին շրջանում Թուրքիայի մի շարք քաղաքացիների քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով հերթական […]

Սերժ Սարգսյանին հաջողվեց փակել «տարածքների վերադարձի մասին» հարցը. 168 Ժամ

Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը – Պարոն Դվորնիկով, ԵԱՀԿ Մինս­կի խմբի համանախագահները հասցեական հայտարարությամբ են հանդես եկել և Ադրբեջանին մե­ղադրել հայկական դիրքերը հրթի­ռակոծելու և շփման գծից այն կողմ նպատակակետի հարվածելու մեջ։ Սակայն այդ հայտարարությունը կարծես զսպող նշանակություն չու­նեցավ Բաքվի համար։ Ձեր կարծի­քով՝ սահմանին իրադրությունն ինչպե՞ս կզարգանա, հնարավո՞ր է նոր էսկալացիա։ – Իրադրության […]

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել

Թուրքիայի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը: Աղբյուրի համաձայն՝ Պոլսո հայոց պատրիարքարանը առաջիկայում պետք է հանդես գա հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը  2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում […]

Նոր ձերբակալություններ

Anadolu-ի տվյալներով՝ թուրքական իշխանությունները ձերբակալությունների նոր ալիք են սկսել երկրում։ Էրդողանի վարչակարգը որոշում է կայացրել 139 մարդու ձերբակալման մասին, որոնց մեղադրում է ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ։ Ձերբակալման ենթականերից 79-ը Անկարայի քաղաքպետարանի գործող կամ նախկին աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ զարգացման և կրթության նախարարությունների նախկին աշխատակիցներ։   Հիշեցնեմ, որ 2016 թ-ի […]

Եթե թշնամին զինվում է, ապա վաղ, թե ուշ այն կիրառելու է

Henaran.am-ը վերջին օրերի սահմանային լարվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և այլ հարցերի շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: –Պարո´ն Ջամալյան, վերջին օրերին կրկին լարվածություն է  նկատվում սահմանում: Ըստ Ձեզ, ի՞նչով է դա պայմանավորված, այս անգամ առիթը ո՞րն է: Սահմանին լարվածություն ստեղծելը Բաքվի հետևողական քաղաքականությունն է: Վերջինս կարելի է […]

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ օնլայն ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայի հայ համայնքը օնլայն ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Change.org» կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»: Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը «Milliyet»-ի հետ զրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդի բոլոր լիազորությունները իրականում […]

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել

Վրաստանի Բաթումի քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը: Թեև թուրքական աղբյուրները առայժմ մանրամասներ չեն ներկայացնում ստորագրած պայմանագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ  պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել նաև Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի