19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել

Վրաստանի Բաթումի քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը: Թեև թուրքական աղբյուրները առայժմ մանրամասներ չեն ներկայացնում ստորագրած պայմանագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ  պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել նաև Թուրքիայի […]

Արցախում աշակերտները կրակոցների տակ են սովորում

25-ամյա Տարոն Աղաքարյանը  արդեն մեկ տարի է, ինչ  Հայաստանից մեկնել է Արցախ՝ այնտեղ որպես ուսուցիչ աշխատելու: Henaran.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց՝  աշխատանքի առաջարկն ստանալուն պես, առանց  մեկ վայրկյան իսկ մտածելու ,  համաձայնել է՝ մտածելով, որ իր առաքելությունը , գուցե,  արցախցի  երեխաներին կրթելն է: «Աշխատանքի բերումով հաստատվեցի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում: Ես միանգամից ջերմ ընդունելության արժանացա տեղի […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 23-ին եւ լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ […]

Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։ Ըստ թուրքական «Դիքեն» պարբերականի՝ ամսագրի շապիկին նախագահի ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմից Ջեվհիր Գյուվենի և Մուրաթ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «նախագահին հրապարակավ վիրավորելու» և «Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու» մեղադրանք էր առաջադրվել։ Նշենք, որ […]

Համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ։ Նրանք ավելի օբյեկտիվ են գնահատում իրավիճակը՝ թիրախավորելով հրադադարի ռեժիմը մշտապես խախտող Ադրբեջանին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ի իրենց հայտարարության մեջ թիրախավորված նշում են Ադրբեջանի գործողությունը, և սա նոր միտում է: Կարծում […]

CNNTurk-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։ Ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ: Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ […]

Ադրբեջանական բանակում տարօրինակ բաներ են կատարվում (տեսանյութ)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց ադրբեջանական բանակում տեղի ունեցող գործընթացներին: Նախ նա նշեց, որ սպաներ են  ձերբակալվել, ովքեր մեղադրվում են հայկական կողմին տեղեկություններ տալու մեջ: Ապա այդ սպաները տարօրինակ հանգամանքներում սպանվում են: Բարձրաստիճան պաշտոնյաների միջև ևս հակասություններ են առկա, ու ամեն մի կողմը վնասում է մյուսին՝ կադրերին չեզոքացնելով: «Սա ցույց […]

Ռոհանին շահեկան է Երեւանի համար

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ  պատմաբան, միջազգայնագետ Շիրակ Թորոսյանը վստահ է ՝ Ռոհանիի՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելը շահեկան էր ՀՀ-ի համար:  Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ-ի ու Իրանի բարեկամական հարաբերությունները  ձևավորվել են դարերի ընթացքում, իսկ այժմ երկու երկրները  ակտիվ տնտեսական հարաբերություններ ունեն: «Հասան Ռոհանիի վերընտրվելը թույլ կտա, որ շարունակվի երկու երկրների փոխշահավետ տնտեսական համագորրծակցությունը: Չմոռանանք՝  պաշտոնական Թոհրանի հայտարարությունների […]

«Աշակերտներս զոհվեցին …». գյուղը մի տարի բռնազավթված էր /տեսանյութ/

Շուշիի շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Ավետիսյանը անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Դաժան օրերը այլևս անցյալում են, բայց ուսուցչուհու սրտի մեջ դեռ թարմ են իր սիրելի աշակերտների մասին հիշողությունները: Մանավանդ նրանց, ովքեր զոհվեցին պաշտպանելով հայրենի գյուղի սահմանները: «Մի տարի իմ հայրենի գյուղը բռնազավթված էր ու մենք ցրված էինք Հայաստանի […]

«Մայրս թաղվեց բարձունքին …». Բերդաձորում չեն մոռանում /տեսանյութ/

Շուշիի ազատագրումից օրեր անց, 1992 թվականի մայիսի 17-ին ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, որը շուրջ մեկ տարի բռնազավթված էր: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաիդա Մելքումյանը մոր՝ Սվետլանա Մելքումյանի հետ Բերդաձոր եկավ ճակատագրի կամոք: «Մայրս բուժքույր էր և իր կամքով եկավ Բերդաձոր: Մայրս բոլոր նահատակների համար հարազատ է եղել ու միշտ կանգնած է եղել սահմանին: Այնքան եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի